Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՐԿՆԱՍՈԻՍՆՈԻԹՅԱՆ ԽՆԴԻՐ

Ահավասիկ խնդիրներուն ամենեն հեշտալին, ամենեն սիրունն, ամենեն հրապուրիչն, ամենեն գրավիչն և որ դժբախտաբար կրոնականներու միջոցավ կը քննվի, կը հուզվի ու կը հանդարտի։

Ըստ իս, ամուսնության խնդիրն կուսակրոն կրոնավորներու ձեռքը տալը նախ՝ պզտիկ տղու մը ձեռքր դանակ տալու կը նմանի, և երկրորդ քիմք չունեցողին ճաշակի վրա գաղափար հարցնելու կը նմանի։ Ես կը փափագեի, որ ամուսնության խնդիրն ամուսնացյալ կրոնականներե ու աշխարհականներե բաղկացյալ ժողովի մը մեջ հուզվեր, ու Կրոնական ժողովն միայն վճռեր։ Այս փափագիս պատճառն ալ սա Է, որ մարդ չզգացած, չգիտցած բանին վրա դատողություն չկրնար ընել, հետևապես ամուսնության ինչ ըլլալն գիտցողներն ամուսնության խնդիրն հարկավ չեն կրնար լուծել,ուտ կոսին, իսկ եթե ըսե, թե գաղափար ունինք, ան ատեն ստություն ստությանց կ’ըլլալ ու մեզի առաջուց խաբար կ’ըլլան։

Եթե մեր այս փափագը կատարվեր՝ ամուսնության խնդրույն մեջ ո՛չ այսչափ ապօրինավորություններ կ’ըլլային և ոչ ալ կրկնամուսնություններ ու եռամուսնություններ։

Կրկնամուսնության խնդրույն վրա պիտի խոսեինք ու խոսքը մեզի կուսակրոնության խնդրույն տարավ։ Ետ դառնանք ուրեմն և մեր խնդրույն վրա խոսինք։

Հայտնի Է ընթերցողաց, որ քանի մը ատենե ի վեր չրագրույս մեջ կրկնամուսնացելոց ցուցակի մը հրատարակությունը կը շարունակենք։ Այս ցուցակին մեջ կան անանկ կրկնամուսնություններ, որոնց տեղի տվող պատճառներն միևնույնն ըլլալով՝ մին բանադրված Է և մյուսն օրհնված։ Հոս հայտնի կ’երևա, որ այդ բանադրանքն ընողն եկեղեցին չէ, այլ Կրոնական ժողովն։ Որովհետև, եթե եկեղեցին ըլլար՝ մյուսն ալ պիտի բանադրեր անշուշտ։

Ըսել կ’ըլլա, թե մին Պատրիարքարանեն հրաման չառնելուն համար բանադրված Է, այսինքն ո՛չ թե եկեղեցիին դեմ, այլ Պատրիարքարանի դեմ հանցանք մը գործած ըլլալուն համար, եթե եկեղեցիին դեմ գործած ըլլար հարկավ Կրոնական ժողովն անոր ընկերին հրամանի չէր տար, որ եկեղեցիին դեմ հանցապարտ