Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե մխիթարվելու բան մը ունինք` ան ալ սա է, որ թեւգես։ և դերասանք իրենց մասերուն մեջ շկրցին հ աջողիլ, բայց նպատակնուն մեջ հաջողեցան։ Լսածնուս նայելով հիսուն ոսկի զուտ հասույթ գոյացեր է։

ԹԱՓԱՌԱԿԱՆ ԽՄԲԻՆ ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԻՆ

ԹԱՓԱՌԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Ներկայացում ալ ըլլալեն ետքը ասանկ ըլլալու է, կամ բնավ ըլլալու չէ։

Պարոն Մաղաքյան անցյալ շաբթու Գատրգեղի պատերուն վրա խոշոր ու սրճարաններու մեջ ալ պղտիկ թատերական ազդեր փակցնել տված էր։ Այս ազդերեն կը հասկցվեր, որ պարոն Մաղաքյան ազգին միության համար պիտի աշխատի եղեր ու թող չեն տվեր։

Մինչև շաբաթ մը առաջ թատրոնի ազդերեն ներկայացվելիք խազերուն ինչ բլլալը կը կարդացվեր, բայց հիմա թատրոնի տնօրենին գլխեն անցած ու չանցած անցքերը կարդացվիլ սկսան։ Պարոն Մաղաքյան իր վերջին թատերական ազդին մեջ փոխանակ իր խմբին տկարությունր խոստովանելով, Թափառական հրեան! ներկայացնելու անկարող ըլլալը ծանուցանելու, փոխանակ թատերասեր ազգայնոց ներողամտությունը խնդրելով զանոնք թատրոն հրավիրելու, կսկսի մանրամասնաբար պատմել, թե ինչպես եղեր է, որ թատրոնը վարձեր է, թե հինգ հարյուր ոսկի մեկեն փոխ առեր է եղեր, թե ազգային միության պիտի աշխատի եղեր, թե աշխարհիս երեսը գտնված բոլոր ճիղվիթներր իրեն թշնամի եղեր են, թե փոխ առած հինգ հարյուր ոսկին սուրբ Երրորդության եկեղեցիին տվեր է, թե՛ պալոյեն և թե՛ ծախած գիշերներեն առած շորս հարյուր ոսկին, թե թատրոնի խանութներն առած ութսուն ոսկին, թե թատրոնի կարտրոպեն առած վաթսուն ոսկին գրպանը դրեր է եղեր, թե թատրոնին տակը ապարանապետի մր վարձու տված ըլլալով, անկեց առած ստակն ալ գրպանը դրած է եղեր, թե դերասանաց ամսական տալը մոռցած է և թե ինքը Տակոպերի² պես միշտ իր ընթացքին մեջ հաստատ պիտի մնա եղեր։

է՛հ, պարոն Մաղաքյան Տակոպերի պես պիտի շարունակհ նե իր ընթացքը՝ դերասանները բնավ ամսականի երես տեսնելիք չունին… աս ալ մեղի վերաբերյալ բան մը չէ…։

Ահավասիկ, այս տարօրինակ ազդարարությամբ պարոն Մա-