Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԻՆՔՆԱԿՈՉ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՆԵՐ…

Օրագիր և Մասիսի մեջ Վահրամ¹ ազգային բոլոր խնդիրներն լուծեր, կարգադրեր, լմնցուցեր ու հիմա ալ կրոնքի վարդապետության ելեր են։ Օրագիր հայոց ազդը բողոքական ընել կ՝ուզե կոր եղեր, Վահրամ ալ թող չտար կոր. Օրագիր կ՝ըսե, որ թո՞ղ բողոքական ազգայիններն էջմ իածնա իշխանությունը ճանչնան ու Լուտերը դավանին, Վահրամը ատանկ բան չըլլար կըսե կոր, եթե Վահրամն այս չըսեր խնդիրն լմնցած էր։

Վահրամ Օրագրո դեմ խոսելով կ՝ըսե, թե քու սկզբունքդ Հայաստանյաց եկեղեցին չընդունիր, Օրագիր ալ միևնույն խոսքր կըսե Վահրամին. եթե երկուքն ալ իրավունք ունին, ըսել կ՝ըլլա, որ Հայաստանյաց եկեղեցին ո՛չ Օրագիրն և ո՛չ Վանրամն իրեն զավակ չընդունիր։

Վահրամ՝ Օրագրո բողոքական ըլլալն ապացուցանելու համար պարոն Լեսեփս հռչակավար երկրաչափին ներկայացուցած Սուեիշի չըանցքին բացման ծրագիրն մեջ կը բերե, և քանի որ կ՝ըսե, այդ ծրադիրն ընդունվեցավ առանց սկզբունքն ընդունվելու, տարակույս չկա, որ Օրագիր բողոքական է։

Չգիտցվիր, թե Վահրամ ուրիշ ան գամնե ր ալ Օրագրո բողոքական ըլլալը հաստատելու պետքն զգա նէ ուրիշ ջրանցքի մը բացվելո՞ւն պիտի սպասե, և Վահրամին փաստ մատակարարելու համար ամեն տարի մեյմեկ ջրանցք պիտի բանանք։

Մեր ինքնակոչ ա ստվա ծա բանն երն ջրանցքային հեղուկ փաստերով իրարու կարծիքներն ջրելոլ զբաղած միջոցնին անդիեն ինքնակոչ Ավետաբեր² եղբա յրնիս ալ որ խունկով մոմով կը փնտրե ասանկ կրոնական վիճաբանություններ, Օրագրո և Վահրամին մորուքին կը խնդա ու հետերնին կ՝զբոսնու։

Թատրոն եղբայրն պարտք կը համարի եղբալր Աղետաբերին ծանուցանել, որ Հայաստանյաց եկեղեցին իրեն փոխանորդ կարգած չէ ո՛չ Օրագիրն և ո՛չ Վահրամն, եթե Օրագիր երբեմն նոր վարդապետություններ քարոզելու կ՞ելնե նե մեզի զարմացնելու Համար է։ Եթե Վ ահրամն ալ անոր դեմ կը դրե նե Սուեիշի ջրանցքին վրա պատմական տեղեկություն մը տալու համար է։ Ավետաբեր ատոնց գրածներն կա րդալով զվարճանալու ազատ է, Իսկ ատոնց գրած ծաղկաշարժ ու տգիտաբույր փաստերն իրեն զրահ հնարելով միույն կամ մեկալին դեմ հարձակիլն ամենուն ծիծաղն