Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԱՅՑԵԼՈԻԹՅՈԻՆ

Հինգշաբթի օրը, լրագրույս մամուլը գրվելեն ետքը, հռովմեական ազգայնոց սրբազան Պատրիարքը մեր սրբազան Պատրիարքին այցեչության եկավ ի Քում Քաբու։

Այս այցելությունն անշուշտ ուրախություն պիտի պատճառե ամեն ազգասեր սրտերու, որոնք վշտացած էին այս երկու Պատրիարքարաններուն իրարմէ հեռու փախչիլը տեսնելով։

Կը փափագինք, որ մշտնջենավոր ըլլան այս այցելություններն, կը բարեմաղթենք, որ սեր և միություն հաստատվի երկու Պատրիարքսւրաններու մեջ, և իսպառ բառնա այգ ատելությունն, դոր հաստատած էր Հասունյանն... ի վերա վիմին հավատո...

‹ՊԱՏԱՍԽԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈ›

Մեր՝ երեքշաբթի ավուր խոստմանը համեմատ Կրոնական ժողովո կողմեն ղրկված Հայտարարությունն հրատարակելնես ետքը կր դառնանք զայն հերքելու¹։

Հայտարարությունը կ՝ըսե, որ մենք իբր թե խոստովանած ըլլանք, թե մեր տեղեկաբերներեն խաբված և գրածներուս վրա ցավ հայտնած ենք։ Մենք ոչ միայն գրածներնուս վրա ցավ հայտնած չենք, այլ Խորեն սրբազանի հրամանով Օրթագեղի մեջ կատարված կրկնամուսնությունն հարվածելով՝ ճշմարտությունը պաշտպանելնուս վրա շատ ուրախ ենք։ Վատերն են, որ ճշմարտություն մը գրելնուն վրա ցավ կը հայտնեն։ Մենք երբեք մեր տեղեկաբերներեն խաբված չենք. Խորեն սրբազանն կնիկը ողջ մաըդու մը ամուսնանալու հրամանի տված է. այս հրամանին Օրթագէղի քահանաներեն արժանապատիվ տեր Վրթանեսին ցցունելով կը հրավիրեն, որ դա պսակն ընե. տեր Վրթանեսը կր մերժե։ Այս ամենն աչքովս տեսած և ականջովս լսածիս պես հայտնի ճշմարտություններ են, և ես ի՞նչպես կրնամ ըսել, թե խաբված եմ, թե ատոնք սուտ են. ասանկ ճջմարտություն մր Խորեն սրբազանն անգամ չկրնար սուտ հանել, ուր մնաց մեզի պես խմբագիր մը։

Ազդարարությունը կ՝ըսե, որ «Միջագյուղի մեջ կատարվածը Եկեղեցվո օրինաց համաձայն օրինավոր ամուսնություն մ՝է, որո հրամանն արդեն Կրոնական ժողովո կողմեն տրված էր» և այլն։

Նախ՝ կը հարցունենք, թե այդ կրկնամուսնությունն ո՞ր եկե- 216