Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղաքյան անցյալ շաբաթ Թափառական Հրեան ներայացուց Գատըգեղի թատրոնին մեջ։ Ինչպես որ հայտնի է, այս խաղին մեջ Տակոպերր և Ժովիալը³ մեծ դեր կը կատարեն, եկու տես որ բեմին վրա ձի հանելը դժվւսր ըլլալով՝ Տակոպերը լաթի կտորե ձի մր շիներ է, կաշիե շիներ նե ավելի աղեկ կ՚ըլլար, ու վրան ալ երկու դերասանուհի է հեծցուցեր։ Այս դերասանուհիք Ռոդի ու Պլանշի դերերը խիստ աղեկ ներկայացուցեր են դեմքերնուն վրա։

Ներկայացման մյուս կետերուն վրա երկարորեն խոսելու հարկ չկա, այսչափեն մնացածը կրնա դուշակվիլ։ Հանդիսականաց ոմանց առնել քալելը և ոմանց ալ քնանալը գուշակության պետք չունի։

Ահավասիկ Օրթւսգեղի, Բերայի ու Գատըդեղի թատրոններու վարիչ պարոն Մաղաքյանը սույն թատըերդությամբ իր թատրոններուն դռները կը դոցե հասարակության և իր դերասանց, սակայն ասոնց վերջիններուն մեկ մասին բերանր բաց մնացած է, մեկ մասինն ալ պիտի մնա. եթե պարոն Մաղաքյանին միմիայն երևակայության մեջ դոյություն ունեցող ճիզվիթները, այսինքն անոթության չկրնալ դիմանալուն համար քոՎեն ելնող դերասանները, իրեն դեմ զինվին և ինքն ալ Տակոպերի պես իր ընթա ցքին մեջ հաստատ մնալու ուխտը կւստարե։

ԲԱԺԱՆՈՐԴՆ ՈԻ ԽՄԲԱԳԻՐԸ

Ընթերցո՞ղ, մեկե մը առնելիք ունենաи նե չըլլա որ սխալմամբ ելնես ուզես, ամոթ է եղեր։ Ատենոք պարտք չտալը ամոթ էր, լուսավորության շնորհիվ հիմա ալ առնելիք ուզելը ամոթ է եղեր, հետևապես, ներկա դարուս մեջ պարտքր չվճարողր պատվավոր և առնելիքն ուդողը անպատիվ կըլլա կոր։

Պատմենք։

Ասկից մեկ ու կես տարի առաջ, մարդուն մեկը թերթի մը խմ բա դրությունը, տնօրենությունը վրան առնելով յուր հաշվույն զայն հրատարակել կ'սկսի։ Բանի մը ամիս անցնելէն ետքը, ինչպես որ օրեն է, բաժանորդներուն ընկալագիր կը ղրկե բաժանորդադինր առնելու համար։ Բաժանորդներէն մին չուզեր բաժանորդագինր Վճարել առարկելով, թե թերթին արտոնատերին հետ հաշիվ անի։ Խմբադիրը թերթին արտոնատերին հաշիվներուն պատասխանատու չըլյալը հայտնելով՝ թերթ ղրկելը կը դադրեցունե։ Ասոր վրա հիշյալ բաժանորդին կողմե ցրվիչին իմաց կը տրվի,