Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայտներ է և ակնցիի լեզվով բավական խոսքեր ընելեն ետքր՝ « Տէր, ոլղղեա զգնացս իմ>> և ասոր պես Սաղմոսեն ուրիշ աղոթքներ քաղեր է, և հոն գտնվող թուրքերն, գաղղիացիներն և հույներն ալ՝ ծո աղբար, արմենոս և այլն մրմրալով քահ քահ խնդացեր Էն։

Քանի որ խաղն տաճկերեն Է, բոլոր ան ձերն տաճիկ են և վրան մյուզի դրված Է, ինչո՞ւ համար այդ խաղին մեկ անձը հայ և մանավանդ ակնցի հայ գրված Է։ Ակնցի հայն ինչ գործ ունի, կը հարցնենք, ասանկ տեղի չունեցած և բոլորովին մտացածին խաղի մը մեջ։ Ատով հայուն ի՞նչը պիտի ծաղրեր օտարաց առջև. կը հարցունենք մեր հեղինակին , ինչո՞ւ ուրիշ գավառացի հայ մը տեսարան չհանեց ու ակնցին հսձնեց, պատճառն ինչ Է։

Այս ամենուն պատասխանը եթե չարվի, մեր կողմեն տալ խոսլուսնալով առ այժմ միայն սա կըսենք, որ ազգայինք զգուշանան ասանկ խաղ մը քաջալերելե, ոբպեսզի մի գուցե ազզությոէնբ ծաղրող ասանկ խաղ մը սնունդ գտնե և ապրի։

Այս կետին վրա խոնարհացար ուշադրություննին հրավիրելով այն բարձրապատիվ անձանց, ՝որք Արիֆին ժամանակ ի սեր հառաջադիմության Մեկենաս կանգն ե ցան այդ խմբին, քաջահույս ենք, որ իրենց տված քաջալերության այսպես չարաչար և ի վնաս ազգին գործածվիլն տեսնելով ետ կը քաշվին։

«Տէր ուղղեա զգնացսո>>-ին և «Տէր Ամենակալ>>-ին գալով՝ վստահ ենք, որ Կբռնական ժողովն ատոնց կրոնքի դպչիլն Մաթպուաթի հաղորդելով գոհացուցիչ պատասխան մը պիտի առնե։

<«ՄԱՍԻՍԻ» ՇԱԲԱԹ ԱՎՈՒՐ ԹՎՈՎ...>

Մասիսի շաբաթ ավուր թվով Օրթագեղի կրկնամուտնության վրա հրատարակված մեկ հոդվածն, որ այս մասին մեր գրածներն կը հաստատե, միայն պատմության ձևով դրված ըլլալուն համար, անոր վրայոք Մասիսին ընելիք դիտողություններն ալ մենք Ալիտի ընենք Ցատկեն ետքը:

Այս առթիվ պատիվ ունինք արգո հասարակության իմացունել, թե Մասիսի հետ պայմանադրություն մը բրած ենք, որ դեպք մը պատահելու ըլլա նե անիկա միայն այդ դեպքին պատմությունն պիտի ընէ, ատոր վրայոք ըլլալիք ղիտողություններն ալ մենք պիտի ընենք։