Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զվարճանան. կը տեսնես կնիկներ, որ դաշտերու վրա փռված հո- դին վոա մսեղեն գորգ մը կը ձևացունան (կեցցե նկարքգրություն), այս մը դեն գորգին վրա ամեն տեսակ պատկերներ նկարվա ծ են. գինի խմող կնիկներ, ձեռքը սիրուվույն ուսր նետած սիրական (կեցցե' գաղղիական պարզություն ), գորգին անգիի կողմը նկարված Է անձրևագալ մը (արևագալեն ուժ առնելով բարդեցինք, շրնդունվի նե հետս կը կոչենք), անձրևեն փախչող կնիկներ, որը շալը կը ձգե, ոքին խաբելոն կ՚ելլա, որին պոթինր ոտքեն կիյնա ու ինք չիմանար, կանանց ետևեն Էրիկ մարդիկ վազող վազողի, զոռացող պոռացողի։ Գորգին ասդիի կողմը կը տեսնվին Հայաստան աշխարհի հաստաբազուկ երիտասարդներ, որք ի ձայն թմբուկի և սրինգի կը պարեն. գորգին քիչ մը անգիի կողմը կը տեսնվին մարդիկ, որ ուրիշներու գրպանները կը խաոնեն. գորգին քիչ մը ասդիի կողմը արևն կամաց կամաց երթալու պատրաստված, շատ մը աղջիկներ ճերմակի և կարմիրի տուփը բացած երեսնին կը ներկեն։ Արևն կ՚սկսի մորը երթալ կամաց կամաց, ինչպես որ կյուտար կերթա 13 թիվ շոդենավը. և ահա այս մսեղեն գորգը փոքր առ փոքր ոտք կ՚ելլա և կսկսի քայլել։ Իրիկուն կըլլա, մութը կը կոխե, ժամը երկուքին կ՚երթան Խորեն սրբազանեն հրամ անին կ՚առնեն ու պսակը կը կա....

Ներե՝, ընթերցող, ներե' ակամա սխալանացս, ներե' նաև Խորեն սրբազանին ակամա սխալանացր, ասկից ծնած Է մեր ակամա սխալանքն ալ։

Մութը կը կոխե ըսինք, և իր ոք ալ կը կոխե, ժամը երկուքին կ՚երթան տուներնին, սեղանին առջև կը նստին, կ'ըուտեն, կը խմեն, կը պոռան, կը խոսին ու կ՛եր դեն և ամենեն վերջը սուրբ Զատիկը շնորհավորելով իրարու երկար կյանքեր կը բարեմաղթեն և շատ ալ աղեկ կ՚ընեն։

Քանի որ ողջ ենք, ուրախանանք, ո՛ տխուր մահկանացուը, մարգս ամեն ատեն ողջ չըլլար, ոլրախությունը կյանքին սնունդը Հ. սնուցանենք մեր կյանքը և ուրախանանք համոզված ըլլալով, որ ամենեն շատ ապրողն ուրախությամբ ապրողն Է։

ՀԱԼԱԾՈԻՄ ՏԱՐԱԾՈՒՄ

Առջի օրր մուրացկանին մեկը մեկու մը դուռ կը դարնե։ Տան սպասավորր կուգա գուոր կը բանա և տեսնելով, որ մուրացկան մԷ., դուռր կը գոցե։