Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահավւսսիկ փափուկ խնդիր մ'ալ"։ Բայց, ի՞նչ է եղեր արդյոք այս վավերացյալ վարտիքներուն մարդուս օդտակարությունը ախորժակ կը բանան, ջիղերուն ո՞ւժ կուտան, ստամո՞քսը կը զօժրացնեն. և ինչպե՞ս պիտի գործածվին այն վարտիքները, արդյոք մեյմեկ կտոր կտրելով ջուրի մեջ եփենք ու առտու իրիկուն խմենք պիտի։ Այս մասին բնավ ծանոթություն չտար, տերություններե վավերացյալ վարտիք կ'ըսե կ երթա։ Տերությունները, ե՞րբ դեսպանաժողով կազմ ե ցին ու մեր վարտիքներն անվավեր հրատարակեցին, այս կետն ալ մութ է... արդեն խնդրույն ո՞ր կեար լուսավոր է որ...։

Քանի որ խնդիրն այսպես մութի մեջ կը մնա, մյուս վարտիքներն չեն կրնար անվավեր համարվիլ, հետևապես հասարակաց կործյաց առջև կարդարանան։

Մեզի պետք եղածն ալ արդարությունն է։

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ

Պատիվ ունինք Թատրոնի սիրողներուն, գգվողներուն և փայփայողներուն ծանուցանել, որ իրենց սիրած, դգված ու փայփայած Թատրոնն այսօր առաջին տարին լրացունելով երկրորդին կը մտնե։

Թատրոնիը դեռ պզտիկ է, խանձարուրքի մեջ փաթտված' ժօրորոցի մեջ կը բնակի։ խեպետ և վեհանձն մարդու մը վերանձնությամբն երկու ամսո չափ հիվանդություն քաշած ըլլալուն պատճառավ դեռ չկրնար քալել, բայց և այնպես նստած տեղն ալ իր պաշտոնը կը կատարե։

Թատրոնիկը առաջին տար վան մեջ բավական զվարճացուց յուր ընթերցողներն, բավական ժպիտներ քաղեց, զվարճախոսությանցը մեջ բավական ճշմարտություններ քարոզեց, մոլություններ ձաղկեց, մոլութենե մը ձաղկվե ցավ, դարձյալ հաղթող հանդիսացավ և վերջապես հարված տալով, հարված ընդունելով առաջին տարվան պատերազմեն ողջ առողջ դարձավ և այսօր երկրորդին կը պատրաստվի։

Այս տարվան պատերազմը ավելի մեծ պիտի ըլլա, այսինքն ավելի ղվարճալի պիտի ըլլա, որովհետև մոչությանց բանակը այս տարի ավելի մեծ է։ Թատրոնիկն միայն արդարությամբ զինյալ, վստահ է, որ այս տարի ալ մոլությանց դեմ խոսելով յուր հանդիսականներն պիտի զվարճացունե և ինքզինքն ավելի սիրելի ընելով՝ իրենց համակրությանն ու քաջալերությանը նորեն պիտի արժանանա։