Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քի վրա գնալով սողունի պես կյանք անցուցած է, Մասիս, որուն համար շողոքորթությունն նույնն է, ինչ որ ջուրը ձուկին համար, առանց հասարակութենե ամչնալու յուր շաբաթ ավուր թերթին մեջ կըսե, թե հետնյալ դիտողություններուն, գորս հակապողոսյանց' փաստաբանն ըրած է Խառն ժողովո մեջ, հրատարակությունը կը խնդրվի մեր անկողմնակալութենեն։

Մասիս այս տողերով այնքան ծաղրելի կըլլա, որքան որ կ'ըլլա գաճաճ մը, երբ ըսե, թե այս ինչ պատեըազմին մեջ մեծ բանակիս զորապետ ըլլալ կը խնդրվի մեր քաջութենեն։

Մասիսն ո'ւր, անկողմնակալություը ուր, մ ին արևելք, մյուսն արևմուտք, ըսե' Մասիս, արևելքն ե՞րբ այցելություն տրված է արևմուտքին, որ հիմա ալ տված ըլլա։

Մասիս այսչափով ալ գոհ չըլլալովն ավելի առաջ կ՝երթա և երեքշաբթի ավուր թերթով աշխարհի քահքահաձայն ծաղրն յուր վրա կը հրավիրե ըսելով՝ «Պասմաճյան Սերովբե էֆենտիին դիտողություններն հրատարակելուս վրա շատերր դիտողություն ըրին, թե առաջ պետք էր հանձնաժողովո տեղեկագիրն հրատարակել, որպեսզի անոր վրա եղած ղիտողությանց ի՞ն չ աստիճանի ճշտություն ու կարևորություն ունենալն հասկնային։ Այս դիտողութլան օրինավորությունր ճանչելով՝ մտադիր ենք հանձնաժողովո տեղեկագրին օրինակն ալ ձեռք բերելով հրատարակել ապա- ցույց մեր կատարյալ անկողմնակալության»:

Ինչպես հայտնի կը տեսնվի, Մասիս միայն յուր անկողմնակալությունն ապացուցանելու համար գիտի հրատարակե զանոնք և ոչ թե ճշմարտությունն ապացուցանելու համար։

Բայց, ի՞ն չ հարկ կա այս խնդրույն մեջ ամեն առթիվ անկողմնակալություն բառն կրկնելու. եթե այս բառին հաճախ կրկընվելեն կը հասկցվի լրոյգրի մը անկողմնակալ ըլլալն, ըսել կ՝ըլլա, թե Մասիս մյուս բոլոր խնդիրներուն մեջ կողմնակալությամբ վարվեր է, որովհետև անոնց գլուխն անկողմնակալություն գրված չկա։

Անոնք, որ մարդու նկարագրին վրա քիչ շատ տեղեկություն ունին, գիտեն, որ երբ շողաքորթ մը մեկը շողոքորթ, լուզե՝ այս- պես կ՝ըսկսի. «Ես շողոքորթություն չիյտեմ. ճշմարտությունը կը խոսիմ, ով ըլլալ նե ըլլա, շիտակը կըսեմ և այլն»։ Մասիս ալ այս խնդրույն մեջ ամեն ատեն՝ «Ես ան կողմնակալ եմ, ես կողմնակալություն չիյտեմ» ըսելովն յուր կատարյալ կողմնակալ ըլլալը հաստատեց։