Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ թերթ բերելը շարունակե։ Խմբագիրը կարծելով (ինչպես որ ամեն մարդ պարտավոր է կարծելու), որ բաժանորդը ա՛լ համոզ վեցավ և բաժանորդագինը պիտի վճարե, կսկսի նորեն թերթ ղրկել իրեն։ Թերթին շրջանը լմննալուն պես ընկալագիր մալ կը ղբկե, որ տարեկան գինր վճարե։ Բաժանորդը այս անգամ ութը ամիս առաջ տված պատասխանը նորեն կը կրկնե, ու ցրվիչին երեսն ի վեր պոռալով կըսե թե՝ «Ամոթ է, ասանկ բաներ մընեք. ես ձեր թերթին արտոնատերին հետ հաշիվ ունիմ, ատոր հաշվեցեք»։

Թատրոնը նախ չներեր, որ վաճառական մը, որուն սենյակները հաստ թուղթերով, սիկարայի թուղթերով զարդարյալ է, ցրվիչի մը հետ իր սպասավորին հետ վարվելու պես վարվի․ երկրորդ, չներե, որ վաճառական մը թերթի մը արտոնատիրոջը հետ ունեցած հաշիվը թերթին խմբագրեն ձրի թերթ առնելով գոցելու զիջանի, երրորդ, կը պնդե, որ այդ բաժանորդը բաժանորդագինը վճարելու պարտավոր է քանի որ արտոնատերը իր ստորագրությամբը հրապարակավ ծանուցած է, որ յուր թերթը ուրիշի մը տված է և ինքն անկից մաս չունի։

Կերևի, թե այս վաճառականը իր բոլոր հաշիվները այսպես կը գոցե. որովհետև ասկից մեկ երկու տարի առաջ երիտասարդաց խումբ մը ի նպաստ Ագապյան վարժարանին ներկայացում մը տված ատեն օթյակ մալ այս վաճառականին կը ղրկե, և երբ օթյակին ստակը կը պահանջվի իրմե՝ «Ես Փանոսյանեն առնելիք ունիմ, ան հաշվին սեպեցեք» կըսե:

Այս տողերը գրելով, կը ծանուցանենք այդ մեծապատիվ վաճառականին, որ հաճի յուր պարտքը վճարել, որպեսզի հարյուր ղուրուշի համար բաժանորդն ու խմբագիրը ոստիկանության ատյանը չելլեն և ամբողջ հայ հասարակությունը իրենց վրա չխնդացունեն։

Այսօր այսչափ։


<ՄԱՀ ՀԱՐՈԻԹՅՈՒՆ ՍՎԱՃՅԱՆԻ>

Մեղուի տեր Հարություն էֆենտի Սվաճյան, որ քանի մը ժամանակե ի վեր անկողնո կը ծառայեր, երկուշաբթի իրիկուն յուր մահկանացուն կնքելով, երեկ հուղարկավորության տխուր հանդեսը կատարվեցավ ի Խասգյուղ։

Հանգուցյալն, ինչպես հայտնի է, առաջինն է, որ զավեշտա—