Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բալուի հայաբնակ ագգայնոց, թաղականաց և ավաղերնքներու ստորագրությամբ Պատրիարքարան ղրկված մեկ հանրագիրն անհնար է կարդալ առանց կական բառնալով զայն քանի մը տեղեր ընդմիջելու։ Այս հանրագիրն Բալուի մեջ ութն ամիսե ի վեր.,. ութն ամի՜ս... ութն ամիսե ի վեր տաճկաց ձեռքովը պատահած գազանություններն կը համրե, ոմանց ստացվածքը կողոպտելնին կը նշանակե, ոմանց վրա հրացան պարպելնին կը պատմե, քանի մը եկեղեցիներու սրբազան անոթնեբն տանելնին կը նկարագրե, պատանյակներն իրենց գազանական կթից ծառայեցունելնին կը հայտնե, մերկ սուրերով տուները մտնելնին և ծաղկահասակ պատանիներն վիրավորելով գետինը փռելնին և ապա այս պատանյաց վերջին շունչը փչելնին կը գուժե... և այս ամենը ութն ամիսե ի վեր, երկու հարյուր քառասուն օրե ի վեր տեղի կ ունենան Բալուի գավառին մեջ։

Բալուի ազգայինք այս ամենն խոսելեն ետքը կը խնդրեն տերութենեն, որ կամ կյանքերնտւն ապահովություն արվի և կամ ուրիշ ազատ երկիրներ գաղթելու հրաման։

Չգիտենք որ, բարեխնամ կառավարությունն ասոնց որն պիտի տնօրինե, բայց վստահ ենք, որ վեհափառ Կաթողիկոսն եկեղեցյաց մասին եղած զրկանաց ի բարձումն, յուր միջնորդությունը չպիտի զլանա։

ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈԻԹՅՈԻՆ

ԿԱՏԱԿԵՐԳՈԵԹՅՈԻՆ ՄԵԿ ՏԵՍԱՐԱՆՈՎ

ԱՆՋԻՆՔ

ՆՈԻ ԷՖԵՆՏԻ

ԿԱՐ ԷՖԵՆՏԻ

(Կար էֆենտի գրասեղանին առջև նստած գիր կը գրե. Նու էֆենտին ներս մտնելուն պես Կար էֆենտին ոտքի վրա կելնե և Նու էֆենտիին ոտքերը պագնելով' իր տեղը կը հրամցունե )

ես ալ կ՝ըսեի, որ նու էֆենտի, հիմա ձեր վրա խոսք կ'ըլլար և

հանճարեղ մարդ, իմաստուն մարդ չգտնվիր աշխարհիս վրա,