Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սարդիս վարդապետին նկատմամբ, տեղական իշխանության բրոնած րնթացքն գլխովին հակառակ չէ՞ այն պատրիարքական պերաթին զոր վեհափառ կայսրը տված է և զոր Ընդհանուր ժողովին մեջ մեծ հանդեսով կարդացինք։

Այս հարցումներն ըրած, կամ մտքերնե ս անցուցած ատեննիս բնավ չէինք հուսար, որ Բ, Գուռն հարստահարությանց համար Պատրիարքարանի միջնոր դությունն մերժե, այսինքն թաքրիր չընդունի։

Զենք հուսար, որովհետև լէինք կրնար հուսալ, որ գավառացին հարստահարվեջով ստացվածքի, կյանքի ու պատվի ապահովութենե զրկված մ իջո ցին, Պատրիարքարանն ալ հոս ի դարուց հետե վայելած իրավունքեն զըկվի

Գավառացին ութն ամիս շարունակ հալածվի՛, հարստահարվի և երբ Պատրիարքարանն թաքրիր գրե, իրեն պատասխան տրվի, թե դուն ասանկ բաներու մի՝ խառնվիր…

Ասանկ պատասխան մը թեև անհավատալի, ենթադրելով թե պիտի կարենա տրվիլ, չենք կարծեր որ կարենա ընդունվիլ։ Ուստի, կը հուսանք, որ Ընդհանուր ժողովն հարստահարությանց խրնդիրն առաջին խնդիր ընելով' անոր վրա պիտի խորհրդակցի ու գավառաց խղճալի վիճակն կա ռա վարության առջև դնելով այդ հարստահարությանց բարձումն պիտի խնդրե, պիտի հաջողի և դժբախտությունք իրենց համար ուրիշ ժամադրության տեղի մը պիտի դտնան։

Ուրիշ անգամ նորեն պիտի գանք հաըստահարությանց խընդրույն փրա խոսելու։

ՔԱՀԱՆԱ ՄԸ ՈՐ ՉԿՇՏԱՆԱՐ

Քահանաները ժամ անակավ շատ կ’ուտեին կ՚ըսեն. այն չափ շատ կ’ուտեն եղեր, որ մեկը փորին ամեն կողմը ցորենաբարձ նավերսւն ամբարին պես լեցունելով կշտանալու ըլլար նե այսօր քահանայի մը չափ կերա կ'րսե եղեր։

Այս ավանդության մինչև ո՛ր աստիճան ճշմարիտ ըլլալը չենք դիտեր, թո՛ղ որ գիտնալու ալ ըլլայինք նե բան մը ըսելու իրավունք չունեինք, որովհետև քիչ ուտողին ալ բան մը ըսելու իրավունք չունինք, բայց սա դիտենք, որ դարուս քահանաներր շատ չեն ուտեր, մեջերնին կան անանկներ, որ աշխարհականներեն քիչ կ՚ուտեն։ Բայց, ինչո՞ւ խոսքերնիս երկնցունենք, ամեն մարդ յուր