Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մաքաոինային փեք կ’ ախորժիմ, կարծես քի ուտելն ալ դյարին է տե մարդուս շատ ուտելիքը կուգա։

— Մաքարինան քիչ եկավ կարծեմ։

— Ատ խոսքը մ’ընեք, կը սրդողիմ։

— Եղի մեջ հավկիթեն չե՞ք ախորժիր։

— Կ’ախորժիմ, կ՚ուտեմ։

— Սուճուխ են ալ կերեք։

— Կ’ուտեմ կոր։

— Պանիր ալ առեք։

— Կ’ուտեմ կոր յա, ամենեն ալ կերա իշտե. աղջիկս, խուզիս, քիչ մը բասթրմա բերեիր, հայտե աղջիկս, քիչ մ’ալ սուճուխ, վեց յոթը տիլիմ հաց բեր,չյունքի մեղավորս չերեզր բեք կը սիրեմ։

— Ատ ի՞նչ խոսք Է, թող բերեն, տեր պապա։

— Ողջ եղիք, Աստված անփորձ պահեսցե, միում հազարապատիկ, բիւրապատիկ պարգևեսցե, սա գինին լեցունեիք, համենայն չարյաց ազատ պահեսցե, փասթրմ ան ալ ինչ աղվոր Է, կյանս երկարս պարգևեսցե, սուճուխն ալ պահարլի Է կարծեմ, երևելի և հաներևույթ թջնամաց, ինչ անուշ գինի Է, ազատ պահեսցե, Յորկիին գինին ըլլալու է, հայտե աղջիկս, ինձի վեց յոթը հատ հավկիթ ւոահւս եփեիր տե երթամ, զերե ուշ մնացի։

— Շուտ ըրեք։

— Մինչև որ բերե նե՝ պարէ պարապ չնստիմ, սկե քիչ մը սուճուխ բերէիր տղաս, հայտե տղաս, խոլոք տղաս։

— Հրամմեցեք, տեր հայր։

— Հրամմեցե՛ք, տեր հայր, հաւէկիթներն եփեցի։

— Ողջ ըլլաք…

Երկու ժամվան մեջ նավը բոլոր բեռը կ առնե։

— Շնորհակալ եմ, աղվոր մր չյոփլենմիշ եղա, հիմա Մարգար աղային տունը պիտի երթամ, քանի մը պատառ ալ հոն կ՚ուտեմ, էյ, տեր ընդ ձեզ, Աստված շատ տարիներու հասցունե։

— Ուրիշ օր մը դարձյալ հրամմեցեք, տեր պապա։

— Շատ աղեկ։

Ի՞նչ կ՚ըսես, ընթերցող։

— Ի՞նչ ըսեմ, Թատրոն, իրավ է նե' անվայել բան։

Սուտ կ՚ըսե՞մ ես, իմ անունս Օրագիր չէ, պատմածս այնչափ ճշմարիտ է, որ հիշյալ քահանային բոլոր ծուխերն վկա են։