Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ՎԻՃԱԿԸ

Ընթերցո'ղ, աչքիդ առջև բեր ծովն, որ սաստկաշունչ հողմոց առջև տակնուվրա ։կ՝ԸԱա։ Լեռնաձև ալեաց ձեռքը խաղալիք եղած նավ մը երևակայե, լեցո ւր այս նավն ոչխարներով, դի՛ր այս նավուն մեջ նավապետ մը, որ կը հորանջե, դի՛ր ղեկավար մ՝ալ, որ ղեկը ճգած գլուխր կը քերե և ահա աչքիդ առջևը բերած կըլլաս ազգերնուս վիճակը։

Հարստահարությանց շարան ակութ յունն, բողոքականության տարածումն, վարժարանաց անբարեկարգ վիճակն այնպիսի ալիքներ են, որոնց քիչ նավեր կրցած են հաղթել։ Հայ լրագրությունն քանի մր շաբաթե ի վեր այս ամեն դժբախտություններն համրելով անոնց առաջքն առնվիլն կը խնդրե, միջոցներ ցույց կուտա, և սակայն արդյունք մը չտեսնվիր։

Բողոքական եղբայրներն մեր նավապետին և նավաուռիներուն անտարբե րութենեն օգուտ քաղելովն ամեն դա վառ դպրոցներ բա¬ նալ և հայ ժողովուրդն ուղղակի բողոքականության հրավիրել սկսած են։ Բողոքականք գանձեր կր մսխեն մարդ մր որսալու, իսկ մենք լումա մը չենք տար մարդ մր չգողցունելու համար։

Անցնինք ուրիշ կետի մը.

Սիոնի¹ վերջին թերթին մեջ կր կարդանք, որ Հունդարիո մեջ գտնված ազգայիններն տեղեկություն չունին եղեր կաթողիկոսական և պատրիարքական աթոռոց վրա։ Հարկավ չպիաի ունենան, որովհետև կաթողիկոսական և պատրիարքական աթոռներն, այսչափ ատենե իվեր օր մը օրանց միտքերնուն չեն անցուցած ինքզինքնին անոնց ճան չքունելու։ Տեղեկություն չունին եղեր Մուսաստանի, Տաճկաստանի Պարսկաստանի և Հնդկաստանի ազգայնոց վրա։ Հարկավ չպիտի ունենան, հոտեն հեռացած ոչխար մը ի՞նչպես կրնա յուր հոտն ճանչնալ, քանի որ հովիվն յուր հեռացյալ ոչխարներն ճանչնալով հանդերձ, չփութար զանոնք գրկելու, շոյելու և հովվելու։

Այսպիսի խնդրոց առջև, որոք թաքրիր գրելու պես դժվարություններ չունին, Մայր Աթոռին և Ազգային Պատրիարքա[,անի