Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան թերթ հրատարակելով զեղծումներն ու մոլությունները ծաղրելու սկսավ և րնթերցասիրության տարածմանը աշխատեցավ։ Յուր զավեշտական ոճը, մանավանդ ընտանեկան երգիծտնությանցը մեջ այն չափ անուշ էր, որ կը խայթեր առանց ցավցնելու, ոճ մը, որ քիչերու տրված է։ Դարձյալ ազատախոս գրիչներուն առաջինը կրնա համ արվիլ. եթե երբեմն չափազանց ազատությամբ ծաղրեց, ան ալ ազգին հառաջադիմությանր համար ունեցած չափազանց սիրույն արդյունքը կրնա համարվիլ։ Առաջինն է, որ Սահմանադրութիւնը սիրով ողջունեց և մինչև վերջին շունչը անոր հավատարիմ մնաց։

Հանգուցյալն իր մահվան անկոդնույն մեջ ազգային գործերու վրա խոսիլ կ’ուզեր, երբ բարեկամի մը այցելությունր ընգուներ, մեծ հույսեր կը տաներ իր սրտին մեջ և նորեն ա սպ արե զիջնելով մնացած օրերն ազգին ծառայո։ թյանը նվիրել կ’ուխտեր, երբ անա գո րույն մահը ամբողջ հույսերուն մեջ խեղդեց զինքը։

Հուղարկավորության տխուր կատարվեցավ ի Խա սգյուղ, ուր ղապահ սրբազան, գերա պատիվնի չափ հուղարկավորք։ չորս ամիս տանջելէն ետքը իր հանդեսը ինչպես ըսինք, երեկ ներկա էին ամենւսպատիվ ՏեՓոխանորդ հայրն ու քառասունի չափ հուղարկավորք։

ԵՐԵԿՎԱՆ ԸՆԴՀԱՆՈԻՐ ԺՈՂՈՎԸ

Հնտրելյւսց ցուցակին վրա մեկ երկու ժամ ցավ քաշելէն ետքը չորս պատրիարք ծնավ, բայց ասոնց երեքը պակաս ծնած ըլլալուն համար մեռան, և մեկ հատը ողջ մնաց։

Ասոր անունը Ներսես եպիսկոպոս է¹։

ՊԶՏԻԿ ՊԱՐՏՔ ՄԸ

Պատրիարք մը ընտրելու համար երեսփոխանության մը շաբաթե ի վեր թափած քրտինքին պտուղը վերջապէս տե Երեսփոխանությունը յուր աշխատ ության վարձքը ընդունեց։ Ազգը այգ պտուղը միայն տեսնելով չշատանար, կը փափագի վայելել զայն։ Թեպետև վերջերս տեսնվեցան այնպիսի անձինք, որոնք այս պտուղը տեսնել անգամ չէին ուզեր, թող թե վայելել, բայց այս մասին Այվատյանին ըսելիք մը չունինք որովհետև ամեն ճաշակ մեկ չէ, մեկուն հավնած պտուղին մյուսր չհավնիր։ճաշակը բերնին կարծիքն է։