Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անակնկալ ժառանգությունը,

Հպարտ աղքատը,

Ամեն բանե վախցող մարդը,

Փափկա սեր մարդուն հիվանդությունր,

Առանց պատճառի լացող մարդը.

Երբեմն հայ երիտասարդաց դրած կասկարմիր ֆեսր,

Մատմազեչներու և մւստամներու շինյոնները,

Շիրքեթի խայրիեի 29 թիվ շոգենավին արագընթացությունը,

Խասքեոյի շո գենավներուն մրցումը,

Օրազրի փաստաբանութիւնը,

Հայրենիքի խորհրդածությունները,

Հայ լրագրապետներու բանակռիվր,

Մասիսին անկողմնակալութիւնը,

Մսւնզումեի խմբագրին պարտապահանջի մը հանդիպումը,

ճարտասան մր, որ մտիկ ընող չունի,

Լրագիր մը, որ մեջը կարդալու արժանի գրութիւն չունի,

Մարդ մը, որ սկզբունք չունի։։

ԱՌԱՋԻՆ ԱՏԵՆԱԴՊԻՐՆ

Ընդհանուր ժոզովո վերջին նիստին' Փունջ պատվական լրագ- րո խմբագիր մեծապատիվ Համբարձում էֆենտի Ալաճաճյանի ա~ ռաջին ատենադպիր ընտրվելն հասարակության կողմե գոհու- թյամբ ընգունվեցավ. տխրութիւնն ամեն դեմքերու վրայեն յուր թռիչքն առավ, ծիծաղն ամեն դեմքերու տիրեց։

Մեծ խնդութիւն ժողովրդյան մեջ։

Ամեն մարդ ժպտափայլ դեմքով իրարու կ’ավետեն այս ազգօգուտ ընտրությունն։

— Իմացա՞ք։

— Ի՞նչ։

— Փունջ պատվական լըագրո խմբագիր մեծապատիվ Համբարձում էֆենտի Ալաճաճյան առաջին ատենադպիր ընտրվեցավ։

— Հա՛ հա՛ հա՛։

— Հա՛ հա՛ հա՛։

Երբ կը տեսնենք, որ Փունջ պատվական լրագրո խմբագիր մեծապատիվ Համբարձում էֆենտի Ալաճաճյանի առաջին ատենադպիր ընտրվիլն այսչափ ուրա խություն կը պատճառե հասարակության կը մեղադրենք Ընդհանուր ժողովն, թե ինչու համար

Հ․ Պարոնյան—16