Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փունջ պատվական լրագրո խմբագիր մեծապատիվ Համբարձում էֆենտի Ալաճաճյան քանի մր տարի առաջ առաջին ատենադպիր չընտրեց և ժողովուրդն խնդալե զրկեց։

Թերևս Ընդհանուր ժողովն պատասխանն, թե ժողովրդյան ամենեն տխուր ատենն հիմա է, թե ժողովուրդն ամենեն ավելի հիմա խնդալու պետք ունի և թե Ըն դհ անուր ժողովն այս կետը նկատողության առնելով որոշեց, որ Փունջ պատվական լրագրո խմբագիր մեծապատիվ Համբարձում էֆենտի Ալաճաճյանի առւս- ջին ատենադպիր ըլլալու ժամը հասած է։

Ընդհանուր ժողովն այս պատասխանով երբեք չկրնար արդաբանալ, երկու երեք տարի առաջ կրնար Փունջ պատվական լրագրո խմբագիր մեծապատիվ Համբարձում էֆենտի Ալաճաճյանն առաջին ատենադպիր ընտրելռվ ժողովուրդը խնդալե չզրկել, և երբ կը տեսներ, որ ժողովուրդը շատ տխուր էր, այն ատեն ժողովուրդը խնդացնելու միջո՞ց կը պակսեր, այն ատեն Փունջ պատվական լրագրո խմբագիր մեծապատիվ Համբարձում էֆենտի Ալաճաճյանն առաջին ատենապետ թող ընտրեր, երթար լմննար։

Ընդհանուր ժողովն այս որոշմամբ թե՜ սխալ մը գործեց, և թե նորեն Բ. և Գ. ատենադպիրներ ընտրելու հարկին մեջ ձգեց ինքզինք, որովհետև Գ, ատենադպիրն հրաժարած է, անոր տեղ ընտրվածն ալ հրաժարած է, Բ.-ն ալ պիտի հրաժարի եղեր։ Ինչո՞ւ. անոր համար, տր Ընդհանուր ժողովն ոլզածին պես քվե կըրնա տալ, բայց չկրնար բռնոլթյամբ ուրիշին արժանապատվությանը դիպչել։ Մ

ենք ալ ուրիշի մը արժանապատվության չդպչելու համար այս կետը կ’անցնինք։

Փունջ պատվական լրագրո խմբագիր մեծապատիվ Համբարձում էֆենտի Ալաճաճյան իր բարեկամաց կ’ըսե եղեր, թե իմ անարժան ութ յուն ս առաջին ատենադպիր ընտրեցին։

Շնորհավորելով նորին անարժանությունն, արժան կը համարինք իրեն երկու խոսք ուղղել.

Ո՜վ Փունջ պատվական լրագրո խմբագիր մեծապատիվ Համբարձում էֆենտի Ալաճաճյան, Ընդհանուր ժողովն այսօր զձեզ առաջին ատենադպիր ընտրեց. ազդը մեծ հույսեր ունի ձեր վրա.աշխատեցեք այդ հույսերն իրականացնելու։ Փունջ պատվական լրագրո խմբագիր ո՜վ մեծապատիվ Համբարձում էֆենտի Ալաճաճյան, ձեր օրովն ատենադպրության պաշտոնը պիտի բարձրանա, Ընդհանուր ժողովն նոր նոր կանոնադրություն մը պիտի զգե-