Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերն ըսել, թե կրնա ըլլալ, որ միայն լսելով գրած ըլլալ, անկից երկու տողն վերն ալ ըսել, թե Խառն ժողովն չկրնար վճռել, թե Պողոս վարդապետ այդ ոճիրներն ՀԱՍՏԱՏԱՊԵՍ գործած է։

Պարզ օրինակով մը բացատրենք.

Մասիս դգետնի վրա պառկած մարդ մը կը տեսնե։

Մարդուն քովը կ'երթա և կ'ըսե. կրնա ըլլալ» որ մեռած չէ, կրնա ըլլալ, որ մեռած է, որովհետև ՀԱՍՏԱՏԱՊԵՍ հայտնի է, որ շունչն սպառած է, և մեռած ըլլալն ալ երկու կենդանի բժիշկներու վկայությամբ ՀԱՍՏԱՏՎԱԾ է։

Արդ, շունչին սպառած ըլլալն ՀԱՍՏԱՏԱՊԵՍ հայտնի ըլլա նե` և մեռած չլլալն ալ երկու կենդանի բժիշկներու վկայությամբը ՀԱՍՏԱՏՎԻ նե` ի՞նչպես կրնա ըլլալ, որ մեռած չըլլա, միթե կարելի՞ բան է, որ մարդս մեռյալ և միանգամայն ողջ ըլլա։

Մասիս ալ գիտե, .որ չկրնար ըլլալ, բայց խնդրույն բնությունր կը պահանջն, որ ճշմարտություւնը չխոստովանելով հաճելի ըլլա, նամանավանդ երկու կողմին հաճելի ըլլա, ուստի այս նպատակին հասնելու համար ճշմարտության ծոցեն աքսորյալ չվառականն ինքզինքն Սկեպտիկյան աղանդին մեջ կը նետե շնչասպառ և հոն իրեն ապավեն գտնալ կ'երազե։ Երկու կողման ալ հաճելի ըլլալու համար վերջապես բանդագուշելու որոշում կուտա, այնպես չէ՞, ով երկակենցաղդ ի մաբդահաճույս։

Եվ այս ամենն ընելեն՝ ետքը ոտքը կը կոխե, կը պնդե, որ իրեն անկողմնակալ ըսեն։ Հարվածելի չէ՞ այս պահանջումը, ծաղրելի չէ՞ այս բանդագուշանքը, և այս ընթացքովն ինք իրավունք չտա՞ր մեզ զինքը հարվածելու, և միթե ինք իրավունք տված չըլլա՞ր հրեա տղաքներուն իր գրասենյակը երթալ և իր մտաց ծնունդն ծաղյրելով երգել և ըսել.

էլ տելա կետրա սարավիո Իժաքերիյա ինոն բարիո էս քաբո լա մատրե ...բորել բատրե։

ԴԱՐՋՅԱԼ ԱԼՔԱԶԱՐ

Սա Ալքազարին երկրորդ անգամ փորձանքի հանդիպելուն ի՞նչ կ'ըսեք։

Ասկից առաջ Բարիզի մեջ Հայկազյան անունով վարժարան մը կը բացվի. այս վարժարանին տնօրէններն այն ատեն փոխառություն