Jump to content

Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն մը ըրեր են, վերջեն վարժարանը գոցեր են, պարտքերնին չեն կրցեր տալ. պարտապահանջներն ալ տալիք ունեցողներուն դիմելու և ստակնին ուզելու տեղ Ալքազարը գրավեր են, իբր թե Ալքազարն Հայկազյան վարժարանի տնоրենն ստացվածքն ըլլար, իբր թե վարժարան գտցողներուն պարտքն ազգը վճարելու պարտական ըլլար։ Եթե ասանկ ըլլար՝ էն առաջ Փանոսյանեն, Ֆելեկյանեն և դպրոց բանալով վնաս ընող ուրիշ մարդոցմե առնելիք ունեցողներն կը գրավեին Ալքազարը։

Հայկազյան վարժարանն բացող վարդապետներուն գալով՝ շնորհակալություննիս կը հայտնենք ազգին մատուցած ծառայությանցը համար։ Այս վարժարանեն մեծ մարգեր պիտի հասցունեին մեծ պարտքեր հասցուցին, և հիմա ալ այս պարտքերն ազդին կը նվիրեն։

Սակայն, մենք սա կետին վերա կը զարմանանք, որ պարտապահանջք ի՞նչ օրինոք մասնավորներե ունեցած առնելիքնուն համար ազգը պատասխանատու ճանչնալ կ’ուզեն։

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

<1>

Որթը երեք տեսակ խաղող կը բերե. զվարճություն, արբեցողություն և զղջում։

- Ամենեն ապահով նավն ո՞րն է։

- Նավահանգիստ հասած նավը։


- Մեռյալնե՞րը շատ են, չէ նե կենդանիները։

- Ծովու վրա ճամբորդություն ընողները որո՞նց հետ կը հաշվեք։


- Ի՞նչ են վաճառափողոցները։

- Զիրար խաբելու համար մարդոցմե սահմանված տեղեր։


- Մեկը դինովութենե ետ կեցնելու համար ի՞նչ ընելու է։

- Առջևը գինով մը բերելու է, որ ուշադրությամբ քննե։

Երբ տղա է մեկը, կարգվելու ատենը չէ. երբ ծեր է, կարգվելու ատենն անցած է. երբ հասակաչափ մարդ է, այն ատեն ալ աղջիկ մը խնտրելու, խորհելու համար բավական ժամանակ չունի։

Ամենեն իմաստունն ժամանակն է, որովհետև գաղտնի բուները երևան կը հանե։