Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նար արձակուրդ առնել, շուտ ըրեք, շուտ, հանեցե'ք, դուք ալ հերետիկոս եղած կ ըլլաք։

Տղաքները կր տեսնեն, որ ուրիշ ճար չկա, կ՝ստիպվին ս և քրավաթը հանել որպեսզի կարենան հաղորդվիլ։ Ասկից կրնա հասկցվիլ, թե կիրքն որ ա ստիճան կուրացուցած է Հասունյան կղերն, որ կը համարձակվի սրտի վրա բռնանալ ո'ր եկեղեցին հաղորդություն չտար այն մարդուն, որ իր մոտ ազդականին մահվանը վրա կը ցավի, ո'ր եկեղեցին կրնա հրամայել, որ ասանկ կետերու մեջ մարդկային սիրտն ցավ չզգա, և միթե սևն այդ ցավույն միայն արտաքին նշանը չէ՞, այդ սևը հանելով մեկն յուր ազգականին ողբալի մահվանը վրա ցաված չըլլա՞ը, խնդացած և ուրախացա՞ծ կ՝ըլլա։

Ասանկ ծաղրելի բան մը բնավ միտքերնես անցուցած չէինք. բնավ չէինք գիտեր, որ աս ալ մահացու մեղք է եղեր։ Մահացու մեղքերն յոթը հատ էին, սև քրավաթովութ հատ կ՝ըլլա. արդյտք այդ խոստովանահայրըմահացու կը բարեհաճի՞, ,որ զինքն ալ հաշվելով սա մահացու մեղքին ինը հատ ընենք...: Չենք կարծեր, որ չրարեհաճի։

ՀՆԳԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ ԱԶԳԱՅԻՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈԻԹՅԱՆ

Ամեն ազգ իրեն համար տխրության և բերկրության ժամեր ալ ունի իր տխրության օրերը, այն է տարվույն բոլոր օրերը, ունի նաև իր բերկրության օրը, այն է տարին օր մը, ուր բերկրության նավահանգիստը կը հասնինք և քանի մը ժամ մնալեն ետքը նորեն կը բանանք առագասանիս տրտմության հովին առջև, որ գիշեր ցերեկ անդադար կը փչե։

Այս բերկրության օրը վաղն է, այս բերկրության տեղն ալ Հյունքյար իսկելեսիի դաշտն է, ուր կ՚երթանք Սահմանադրության տարեդարձը խմբելու։ թեպետ և այս տարի նախորդ տարիներուն պես ամեն կողմե մեծ պատրաստություններ չեղան, սակայն կը հուսացվի, որ Հյունքյար Իսկելեսիի դաշտը այս տարի ալ պիտի ծածկվի այն բազմությամբ, որով ծանրաբեռնյալ էր ուրիշ տարիներ, թող որ շատ անդամ հանպատրաստից եղած բաներն, ինչպես նաև խոսքերն,