Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր, որուն մենք ալ ներկա էինք, և ուր Պորտեանո էֆենտին ազդու ատենաբանություն մը խոսեցավ քունի վրա։

Ինչպես որ հայտնի է, Լա Թուրքին սխալմունքի մը զոհ դացած է, խեղճը երազն իրականություն կարծելով քնացած միջոցին այս լուրը գրեր է։

ԱՂՋԿԱՆՑ ՀԱՆՐԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ

Թատրոն.

Ձեր անաչառության, բարեսրտության, վեհանձնության, ազնվության, առաքինության, բարեսիրության, գթասրտության և առատաձեռնության վստահ՝ այս անգամ ձեր մեծապատվությանր կը դիմենք խնդրո մը համար։

Նախ և առաջ շնորհակալություննիս կը հայտնենք Խառն ժողովին, որ թրախոման վերցունելով՝ ամենուս սրտեն մեկ ծանր բեռ մը վերցուր։ Այս շնորհակալությունն հայտնելով կը խնդրենք Խաորն ժողովեն, որ այս կետին գործադրությանը աղեկ հսկե, թրախոմա տվող աղջիկներուն պատիժ մը որոչե, որպեսզի աղջիկ մը չհամարձակի թրախոմայով կարգվիլ, ինչպես որ մենք չէինք կրնար առանց թրախոմայի նար առանց թրախոմայի կարգվիլ։

Երկրորդ, սա ըսել կ’ուզենք, որ թելփեչեին վերնալն սրտերնուս մեծ ցավ եղավ. թելփեչեն ի՞նչ հանցանք ոմներ, որ վերուցին, տեսնվա՞ծ բան է, որ առանց թելփեչեի հարս ըլլա մեկը։ Մենք առանց թելփեչեի չենք կրնար հարս ըլլալ, ամուսնութենե վազ կուգանք, թելփելեեն չենք գար։ Խառն ժողովը հարս եղած չունի, որ թելփեչեին ի՞նչ ըլլալը գիտնար և ասանկ որոշում չտար։ Բացի ասկից, Խառն ժողովն մեր զարդերուն խառնվելու ի՞նչ իրավունք ունի, թելփեչեն Հայաստանյաց եկեղեցվո օրինաց հակառա՞կ բան մ’է. եթե չէ, ատ ուրիշ, եթե չէ, մենք թելփեչեեն չենք կրնար վազ անցնիլ և անպատճառ թելփեչե կ’ուզենք։ Ահա մեր վերջին խոսքը։

Ազգասեր Թատրոն, խնդրելով, որ մեր այս խնդիրն նկատողության առնելով պետք եղածը անօրինեք, մնամք ձերդ անաչառության ազդասիրության, առաքինազարդության, բարեսրտության և բարեսիրության

Թելփեչեախնդիր օրիորդոս (2000 ստորագրություն)