Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի մը վայրկյան կը տևե այս պտույտը, ըմբիշներն իրայու կը մոտենան, զիրար կը բարևեն և նորեն կը գատվին։ Մեյ մալ կը նայիս, որ վանցին առյուծի պես Նաթանյանի վրա կը հարձակի ոտքեն կը բոնե և անանկ ուժով մը վեր կը նետե, որ խեղեն վար ինկած ատենր կարծես Պատրիարքարանի մեջ գետնաշարժ' մը Կ'ըսար։

-Կռնակի վար չդարձան ե՞ս, կ'ըսեր Նաթանյանն կարծքի վրա պսակած։

-ի՞նչպես դարձանեմ. թշվառական,

— Օրենքր կը պահանջե, որ կռնակիս չեմ սեպեր։

Վանգին այս առաջաըկության վրա, վերծանելով' քիրնմիտ նետելու պես տասը Այս անգամ շարժը ավելի սաստիկ <<Աալուրեն ձայն մը եկավ, որ կ'ըսեր։

-Չե՞ք ամչնար, գործերնիդ չնայի ք։

— Կատակ կ՝ընեն կոր, փոխանորդ հայր, կատակ կ՚ընեն կոր պատասխաներ վերեն այվազ մը։

Վանեցին իր հաղթությամբը փառավորյալ սկսավ հագվիլ. Նաթանյանն իր պարտաթյամբը ոսկորներն ջարդ ու բուրդ եղած" թևերն ոտքերը չէր կրնար շարժել, որ հագվեր։ Կ՚ըսեին իրեն,

Ա՛ վարդապետ, դուն անոր հետ իյնալու մա՞րդ ես։

— Եղբա'յրը, կատակ մը ընեմ ըսի, վրան քիչ մը ջուր պիտի թափեի Վրաս հարձակեցավ. ես ի՞նչ հանցանք ունիմ։

— Չըլլա որ ուրիշ անգամ մ՝ալ հետը իյնաս։

— Աստված չընե։

Օրագիր իրմե պաշտպանյալին այս փեհլիվանությունը իմանայութ նամակ մը գրեր է իրեն, որ գոնե քիչ մը ժամանակ աը խելոք կենա մինչև որ դատը լմննա։

Ի՞նչ կ՚ըսա եղեր, մարդը երկու հարյուր եկեղեցի շիներ է, քառասուն տարին անգամ մը փեհլիվանության ելնե նե' հանգա՞նք է. այնչափ եկեղեցի շինելեն ետքը ամեն օր փեհլիվանություն ընելու իրավունք ունի մարդը։

Այս պատմությունն ընելով չկարծվի թե' վարդապետներուն աս կատակը հարվածել է միտքեընիս. քավ լիցի, մենք կը փափագինք, որ միշտ ասանկ անմեղ զբոսանքներով զվարճանան, և ուրիշ աղդա գբոսանաց մևջ չդտնվին, բայց սա կա, որ