Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշակերտներ ընդունիլ, որոնք թեև ոչ ներքինի, բայց գոնե հանձնառու կ՚ըլլան ներքինիանալու։

Քանի որ այսօրվան օրս սուրբ Երուսաղեմի, Արմաշու վանքեր ունինք, որոնք իրենց վարժարաններով օր ըստ օրե կը հառաջանան, մեզի ոզածնուս չափ Աստվածաբան վարժապետներ կրնան հասցունել, և այն չափահաս երիտասարդներն, որք աշխարհե քաշվիլ կը փափագին, կրնան այն վանքերեն մեկուն մեջ Աստծո պաշտոն մատուցանելու ծառայության տալ ինքզինքնին։


Ասանկ վարժարանի մը անօգուտ ըլլալն ցցունելեն ետքը ավելորդ համարեցինք ասանկ վարժարանե մը ելնող վարդապետաց ունեցած մոլություններն, չունեցած առաքինություններն՝ զօրս օտար ազգերն սարսափով կը պատմեն, զորս մենք սոսկումով կը կարդանք, մի առ մի համրել։ Գովելով Ռուսաստանցի ազգայնոց բարեպաշտական ջերմ եռանդը, կը փափագեինք, որ այդ ժառանգավորաց վարժարանին տեղ, գործարան մը, արվեստից վարժարան մը շինել տար հոս, ուր հազարներով երիտասարդներ,անուս և անգործ մնացած ըլլալով օրվան ապրուստնին ճարելու անկարող վիճակի մեջ կը հեծեն։

Հստ մեզ, գործարան մը հազար ժառանգավորաց վարժարանեն հազար անգամ ավելի կ՚արժե. բայց, նվիրատուն կ՝ուղե եղեր, որ անպատճառ ժառանգավորաց վարժարան շինվի, անոր բան մը ըսելու իրավունք չունինք, սակայն, գոնե ցավելու և լալու իրավունք ունինք սա պատճառով, որ նվիրատուին ցանելիք հունտերն, որք հողի վրա իյնալով կրնային արդյունավոր ըլլալ, քարերու վրա իյնալով պիտի չորնան։

Մեր ազգին համար հիմաաշխարհականաց համար վարժարաններ, գործարաններ և ասոնց նման հազար բաներ պետք են, ասոնք չընելով ստակ վատնել այնպիսի բանի մը, որուն պետք չունինք, թե՛ տնտեսագիտության դեմ է և թե՛ ազգային առաջադիմության։

Ժառանգավորաց վարժարաններ շինելը պարզ կերպով ապագային մեջ ժողովուրդն կղերին ձեռքը խաղալիք ընել է, ինչպես որ եղած են այժմ հռովմեական ազգայիններն իրենց կղերին ձեռքր. Անտոնյանք մեկ կողմ կը քաշեն, Զմմառյանք² մյուս կողմ, և ասանկ պիտի քաշվին, քաշքշվին մինչև որ կղերին ազդեցութենեն ազատին։

Ինչ որ ալ ըլլա, սա ճշմարիտ Է, որ հիշյալ նվիրատու նշանավոր ազգայինին պես ազգին ոստակար եղող անդամներ դժբաղ-