Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


դաբար մեր մեգ հազվագյուտ ըլլալուն համար, այդ տեսակ անձանց հարգը իրավամբ մեծ պիտի ըլլա մեր աչաց առջև և տարակույս չկա, որ պատմության մեջ փառավոր տեղեր պիտի գրավեն, սակայն այս կարգի բարեսիրտ անձինք ընդհանրապես ազգին օգտակար ըլլալու միջոցները երկար և հասուն խորհրդածությանց առարկա ընող անհատներ ըլլալով սիրելի է մեզ հուսալ, որ նվիրատու ազգայինն ալ մեր վերոգրյալ դիտողություններն մենե շատ առաջ նկատողության առած և ըստ այնմ ազգին ավելի շահավոր արդյունք հայթայթող ծրագրի մը վրա հիմնած ըլլա յուր այս նշանավոր գործը, որուն ստույգ և մանրամասն տեղեկություններն անշուշտ քիչ ատենեն պիտի հրատարակվին։

ՀԱՅԵՐԵՆ ՉՍԻՐՈՂ ՀԱՅԸ

Ազգային լեզուն կոկվելու և մաքրվելու համար լրագրական սպարեզին վրա ծեծվելով ծեծվելով կարծես փախչիլ սկսավ հայ բերաններեն։

Մեծ, շատ մեծ տրտմություն է տեսնելն, որ հայ մը հայու մը հետ տեսակցելու համար օտար լեզվով խոսի. այո՛, մեծ տրտմություն է, և սակայն ըսածնիս ալ մեծ ճշմարտությոմն մ’է։

Լուսավորյալ կարծված էֆենտիներեն, կամ մյուսյուներեն քիյերը կը տեսնես, որ թարի լույս ըսեն, մեծագույն մասը, պոնժուր կամ սապահ շերիֆլեր խայր օլսուն կամ կութ մորնինկ կ՚ըսեն Բացառություն են այն գավառացի հայերն, որոնք ժամանակին հայերեն չգիտնալու ստիպված ըլլալով պարտավոր են տաճկերեն խոսելու, ինչպես նաև անոնց առացարկությամբն, անոնց համար թերթերնուս մեջ հրատարակված տաճկերեն հոդվածներն զորս կամաց կամաց բոլորովին վերցուելու միտք ունինք։

Լուսավորյալ մաս մ’ալ կա, որ երանի թե ամենևին չըլլար, հայերեն գիրերով դրված բան մը տեսնելուն պես ջիղերուն կը դպչի կոր։

Ասոնցմե մեկուն հանդիպեցանք ասկից երկու երեք շաբաթ առաջ Շիրքեթը Խայրիեի շոգենավներուն մեկուն մեջ։

Այս աղվոր և կարճ մորուքով ակնոցավոր էֆենտին շոգենավին էքեյմուրին դառնալով հարցուր.

- Վաբորլարըն վագթը տեյիշի՞լմետի մի։

- էկեթ էֆենտիմ, տեյիշիլտի։

- Պիր իլան վերսենե ֆրանսըզճա։