Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Չեմ կարծեր, անկարելի է։

- Ըսելիք մը ունի՞ք, սրբազան, երթամ պիտի։

- Նիկողոս սրբազանը կը հարցունե, թե Խաչատուր սրբազանր Աղթամարա կաթողիկոս եղա՞վ։

- Չեղավ, բայց հավւսնական է, որ մոտերս ըլլա։

- Չեմ կարծեր ։

- Դուք մի կարծեք, մենք կը հավատանք։

- Ըսել կ՝ըլլա, թե որչափ հափշտակող, չարագործ, մարդասպան կան նե Պատրիարքարանի միջոցավ պիտի արդարանան, պիտի բարձրանան ափսոս, ափսոս… ափսոս…։

Ըսելով հեռացավ. հոգեխոսությունը վերջացավ։

Հոգեխոսությունե սա օգուտը քաղե ցինք, որ Իկնատիոս սրբազանին ականատես ըլլալն ստուգեցինք այն դեպքերուն՝ զորս ինքը գրած էր նամակին մեջ։

Խառն ժողովն, եթե չհավտար մեր ըսածին թող ինքն ալ բանակցության մտնե նորին սրբազնության հետ։

Հիմա կը մնա Մասիս լրագրին հոգվույն հետ ալ խոսիլ անգամ մը, իմանալու համար, թե ինչ կարծիք ունի Պողոս վարդապետին վրաՆ

ԱՐՎԵՍՏ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ

- Խիկա'խ, ի՞նչ կը գրես կոր։

- Ոտանավոր կը գրեմ կոր, ես հիմա բանաստեղծ եղա:

- Ի՞նչ նյութի վրայոք է գրելիք ոտանավորդ։

- Գրելիք ոտանավորիս նյութը սա է, որ տողերուն վերջավորություններն իրարու նմանին։

- Այսինքն նույնահանգ ըլլան, շատ աղեկ. բայց այդ տողերու մեջը ի՞նչ պիտի ըսես։

- Գրվելիք բառերը տակավին շիյտեմ որ...

- Չիյտե՞ս մի։

- Չիյտեմ հապա, որ բառին որ վանկը հարմարի նե՝ ան պիտի դնեմ։

- Աղեկ ա՛, առաջին տողին մեջ ի՞նչ գրեցիր։

- Բան մ՝ալ գրած չեմ, հիմակու հիմա նույնահանգ բառեր գտնալով տողերովն վերջերը տակե տակ կը դնեմ կոր, ետքեն ուրիշ բառեր պիտի գտնամ ու հարմարցնելով դնեմ պիտի, որ տող ըլլա։

- Չեմ հասկնար կոր. գրած տողիդ առաջին բառն ինչ է։