Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ի՞նչ կը պարունակեր. Վարչական մեծապատիվ տնօրինությունները պատասխան մը չտվին...

... Բայց Ամբրոսիոսը վերջապես սուրբ Հարության եկեղեցվույն քարոզիչ եղավ, հե՛... ասոր խելքս չի հասնիր կոր։

Խնդիրյան և Նախդիրյան Էֆենտինե՛ր, մենք ալ ձեզի չափ կը սիրենք նորին... արժանապատվությունը, կը փափագինք, որ անմեղ ըլլա, բայց մեր բարեկամին համար պարծանոք խրոխտալով «Անմեղ ելեր Է» ըսելու պետք է երես ունենաք, կը հասկնա՞ր ո՞վ մեծդ ի խնդիրս և ի նախդիրս։

Բայց իրավ Ամբ․․․

Այս երեսը քանի որ Փափազյան Էֆենտին ունի, մենք ալ կուզենք՝ (Սահմանադրական դիմակ չի հասկցվի)։

Հիշյալ երեսը մենք ալ ունենալու համար, պետք Է խնդրենք նորին... արժանապատվութենեն կամ իր պաշտպաններեն, որ նույն իլամին օրինակը հրատարակության համար մեզի, կամ ուրիշ թերթի մը տալ բարեհաճին, որպեսզի մենք և մեզ հետ ամբողջ հայ հասարակությունը իրենց պես ուրախությամբ ցատկլով ըսե. «Ամբրոսիոս վարդապետը քարոզիչ եղավ.՜.՜.՜» և առանց գայթակղելու երթա անոր սուրբ պատարագ մատուցած ատենը ներկա գտնվի և քարոզ լսե. ապա թե ոչ, մենք ամենքս ալ Թովմաս առաքյալին պես չի հավատալով, միշտ զարմացմամբ պիտի հարցնենք իրարու.

«Իրա՞վ Ամբրոսիոսը քարոզիչ եղավ»:


ՄՈԻՐԱՏՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

<1>

Կը հարցունեն մեզ, թե ի՞նչ եղավ այս խնդիրը։

Ի՞նչ պիտի ըլլա, կորսվեցավ գնաց:

Լրագրաց ամենքը միաբերան գրեցին, պոռացին. Վարչությունը ո՛չ կարդաց, ո՛չ ալ լսեց:

Վարչական տնօրենությանց մեկն ալ Մուրատյան վարժարանի խնդիրք նկատողության չառնել է։

Ո՞վ պիտի պաշտպանե ուրեմն Բարիզի մեջ գտնված ազգային այս իրավունքը։

Օրագրին նայելու ըլլանք նե՝ պապական ըլլալու է, որ կարենանք այն դպրոցին վերստին տեր ըլլալ, որովհետև արևելքի մեջ.