Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Առաջինը դեռ չգրեցի, վերջի բառը գրեցի։

— Նախ երջի բառերը կը գրես կոր։

— Ոտանավորն ատանկ չգրվի՞ր մի յա, այսօրվան օրս, լոր բանաստեղծներն անանկ կը գրեն կոր, նախ վերջի բառ, պատրաստեն կոր, վերջեն քանի ոտք լեցունել կուզեն կոր այնչափ վանկով բառեր կը թխմեն կոր, թե որ պարապ տեղ վելնա կոր նե հոն ալ պզտիկ բառ մը կը դնեն կոր» բառը կուգա նե կետ մը կը դնեն կոր։

— Աղեկ ա՛, ոտանավորդ որո՞ւ կը գրես կոր։

— Բարեկամներես մեկուն կը գրեմ կոր։

— Աղեկ ա՜, ինչ նպատակավ կը գրես կոր։

— Պաշտոնի մրըանցավ, զինքը շնորհավորելու համար մը պիտի ընեմ։

— Պետք է որ այդ նվերն իմաստ մը ունենա։

— Իմաստն ի՞նչ ըսել է, այսչափ մարզիկ իրարու նվերներ կընեն նե, օրինակի համար, ժամացույց և կամ ուրիշ բան մը տաննե ատոնք իմա՞ստ ունին։

— Այո՜, նվերն առնող մարդուն համար եղած մեկ համ ակրություն մը կամ սեր մը հայտնված կըլլա։

— Աեպե որ ես ալ այդ անձին վրա համակրություն ունիմ և կուզեմ նվեր մը ընել, բայց որովհետև ժամանակս չներեր, որ ժամացույց մը տամ, ոտանավոր մը կուտամ, կը լմննա կերթա։

— Ատանկ անիմաստ բան կըլլա՞։ Աստվածդ սիրես նե ուսնավոր ըսածիդ մեջ բան մը ըլլալու է։

— Հիմա կարդացած ոտանավորներուս հավատամ, չէ նե քու խոսքերուդ։

— Աղեկ ա՜, պաշտոնի անցավ նե շնորհավո ըելիք խոսք մը չունի՞ս ըսելու։

— Ունիմ։

— Ահա, ոտանավորիդ մեջ չդնե՞ս այդ խոսքր։

— Ժամանակավ իմ աշակերտ սէր։

— Աղեկ ա՜, ոտանավորիդ մեջ բաց այս կտորը։

— Վերջեն ես դուրս գացի նե անիկա ալ հոս հառաջ գացեր է։

— Այս կտորն ալ բաց։

— Վերջեն հարսնիք մը րրավ զիս չկանչեց։

— Ոտանավորի համար ի՞նչ հարմար կտոր, աս ալ չդնես։

— Առաջ ես անոր լռե կ՝ըսեի դպըոցին մեջ, հիմա ալ ան ինձի լռե պիտի ըսե։