Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Ոտանավորիդ մեկ անկյունն ալ ասիկա գրե։

- Օր մ’ալ դպրոցին մեջ գործ ունիմ, վար պիտի երթամ ըսավ, ես ալ թող չտվի, ան ալ բարկացավ ու վար չգտցած գործը տեսավ նստած տեղը։

- Մեկը շնորհավորելու համար ասկից հարմար դեպք կը փնտրես, Խիկար։

- Ասոնց ամենը մեկիկ մեկիկ գրե՞մ։

- Գրե՛, հապա, վերջերը մեկ չըգան նե վնաս չունի, վանկերն ալ ավելի կամ պակաս ըլլան նե զիան չունի, նայե որ ամեն տողերն միևնույն երկարությունը չունենան, այլ երկուքը տաս վանկով են նե՝ երկուքն ալ հինգ վանկով ըլլան, ասանկ ոտանավորնեըը շատ աղեկ կ’երևին թուղթի վրա։

- Չըսե՞ս, որ բանաստեղծ ըլլալն դժվար բան մը չէ եղեր։

- Անկից դյուրին ի՞նչ կա։

- Ըսել է թե մարդս իր խոսելիքը նավոր մը շինած կ’ըլլա կոր։

- Ի՞նչ է հապա։

- Ասկից վերջը մսավաճառին ալ խոսելիք ունեմ նե ատանավոր գրեմ․ կ’ըլլա՞։

- Ինչո՞ւ չպիտի ըլլա, մանավանդ թե շատ աղեկ կ’ըլլա։

- Մնաք բարով։

- Երթաք բարով, ես ալ սա մսավաճառին տտանավորը գրեմ, լմնցնեմ, նայինք աղվոր կ’ըլլա՞։

ԱՌԱԾՆԵՐՈՒ ԲԱՑԱՏՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

Տեսած ըլլալով, որ շատերը առածներուն ոգին աղեկ մը հասկցած չըլլալնուն համար անոնց գործածությանը մեջ մեծ սխալներ կը գործեն, արժան դատեցինք այդ առածներն կարելի եղածին չափ պարզ, դյուրին և հասկանալի բացատրություններով մեկնել:

Բացատրություններն բացատրելիներուն մոտը դնելու համար արժան դատեցինք նախ առածները գրել և անոնց տակն ալ բացատրություններն, որպեսզի հայ մանկտին դյուրավ կարենա ըմբռնել։

Պետք է հոս հիշել, որ բացատրություններն այն ձևով տրված են, որ կրնան առածներու տեղ ալ գործածվիլ։