Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սուտն Օրագիրեն.

Շողոքորթությունն Մասիսեն

Քաթելոն Փունջեն

Կոշիկը Ավետաբերեն


Սատվի շուքին մեջ մի պառկիր,

Թող որ առյուծը քեզ տանի.

Նամերտ քյոփրույեն մի անցնիր,

Թող ջուրը քեզ առնու տանի։


Սարը Եարի մլուկով լի սենյակին մեջ մի պառկիր,

Թող որ զապթիեն քեզ բռնե տանի․

Թընելով գետնին տակեն մի անցնիր,

Թող դագաղն քեզ գերեզման տանի։


Հավն երազում ի՞նչ կը տեսնե, -

Ցորեն, կորեկ ու գարի,

Հայն երազում ի՞նչ կը տեսնե, -

Մուտքը ծախսին հավասարի։


Թրամվեյի ձին երազում ի՞նչ կը տեսնե. -

Քիչ մը հանգիստ, քիչ մ’ալ հարդ, գարի,

Տերություններն երազում ի՞նչ կը տեսնեն․ -

Մուտքը ծախսին հավասարի։


Խապարին շիտակն ուզես,

Առ տղեն ու հարբածեն․

Թե ձախ ու ծուռը կ’ուզես,

Ծառայեն ու փախուկեն։


Խապարին շիտակն ուզես՝

Առ մեր Հայրենիքեն

Թե ձախ ու ծուռը կ’ուզես,

Մասիսեն ու Օրագիրեն:


Փորձանավոր մարդու հալը

Փորձանավորը կ’իմանա,

Գետինն ընկած մարդու հալը

Գետինն ընկնողը կ’իմանա։


29 թիվ շոգենավուն հալը

15 թիվ շոգենավը կ՚իմանա: