Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գետինն ընկած մարդու հալը

Նալսըզ ձիուն վրա հեծնողը կ’իմանա։


ճար չկար ինչ անեին,

Մարդ չկար ինչ անեին,

Մեր բակին այծն առին,

Անունը Աստո դրին,


ճար չկար ինչ անեին,

Մարդ չկար ի՞նչ անեին,

Ավրամաչոյին թուղթ առին,

Անունն Արշալույս դրին


Կնկան ձայնով էրիկ մարդեն,

էրկան ձայնով կնիկ մարդեն.

Վախցիր ու փախիր կ’ասեն,

Իհարկե բան մը գիտեն։


Կնկան ձայնով ճշմարիտեն,

Օրագիրին սուտերեն,

Հեռի հեռի միշտ փախիր,

Ձեզ ստակե կը հանեն։


Ո՞վ է տեսքովն ու գեղեցիկ,

- Սիրտդ որուն որ կը սիրե,

Արտի աչքերն է թափանցիկ,

Հոգու տեսքը լավ կ’ընտրե։


Ո՞վ է ադվոր քունքուշիկ,

- Ով որ ստակ շատ ունի,

Քսակին աչքն է սիրունիկ,

Հոգու, սրտի պետք չ’ունինք։


Անխելք գլխին ձեռացը,

Խեղճ ոտքր ի՞նչ կը քաշե,

Անմիտ մեծին ձեռացը,

Ժողովքը ինչ կը քաշե։


Ռուսինյանի ձեռացը,

Հայոց լեցովն ինչ կը քաշե․

Ազդային ժողովին ձեռացը,

Սահմանադրությունը ինչ կը քաշե,