Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԻՈԱՐհՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՋՈւԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Խիկար իմաստոունն ատենոք տուն մը շինել կուտա։ Իր բարեկամներեն մեկ քանին կռւդան տունը նայելու, և նայելեն վերջը սա դիտողությունը կընեն. «Տունիդ ամեն կողմը շատ աղվոր Է, միայն թե տունին դուռը աըևմուտքին կողմը շինելու Էիր»։ Շատ աղեկ, կըսե Խիկար և առջի դուռին տեղը հյուսել տալով արևմատքին կողմը կը շինե դուռը։ Վրայեն քա՛նի մը օր կանցնի, ուրիշ բարեկամները կուդան և ցավ կը հայտնեն, որ դուռը հյուսիսի կողմը շինելու տեղ արևմուտ քին կողմը շիներ Է։ Խիկար ասոնց ալ խոսքին համոզվելով դուռը տեղեն կը հանե հյուսիսային կողմը կը դնե։ Շարաթե մը ետքը նորեն ուրիշ բարեկամներ կուգան և ափսոս կըսեն, «Եթե դուռը հարավային կողմը շինեիր նե տունդ աղվորիկ տուն մը եղած պիտի ըլլար»։ Ան Է նե' բան մը չէ կըսե Խիկարր, և հյուսիսային գուռը դոցելով հարավային կողմը դուռ մը կա բանա։ Ասոնք հազիվ թե կերթան և ահա ուրիշ նոր հյուրեր կուզան. «Աս ի՞նչ ըրեր ես կըսեն, «հարավեն դուռ ես բացեր, որ տարր ազատ համարձակ տունդ մտնե. գոցե ատիկա ու հյուսի սեն բաց դուռդ»։ Ասոր վրա ալ Խիկարին ճարը կը հատնի, սայլ մը շինել կուտա, տունը տեղեն կը հանե սայլին վրա կը դնե, ինք ալ դռան առջև կը նստի։ Դիտողություններ ընող հյուրերն մեկիկ մեկիկ կսկսին գալ. «Ի՞նչ ըսեր ես, Խիկար, այս դուռը հոս կը վայլե՞.— ո՞ւր կը վայլե հապա.— արևմուտքին կողմը բանալու Է.— շատ աղեկ», կըսե Խիկար, վար կիջնա և սայլը դարցունելով դուռն արևմտյան կողմը կը բերե. այսպես ընելով ամեն մարդուն ուզած կողմը կը դառցունե դուռը և ձեռք երնեն կազատի։

Մեր ազգային Վարչոէթյունն ալ այսօրվան օրս Խիկարին պես դիտոզություներ լսելե գլուխն ուռեցավ. որոշում մը տալուն պես մեկն այս որոշումը սխալ Է կըսե, ուրիշ մալ այս որոշումը չվայլեր կըսեք վերջապես ամեն մեկը մեյմեկ կողմ կը քաշե։ Վարչությունն ալ Խիկարին պես դուռ հանելեն շինելևն հոզնած յուր որոշումը սայլի վրա դրեր ամեն մարդու ուզած կողմը կը դառցունե Կոր։

Սրվանձտյանց Գարեզին վարդապետը իզմիր թող ընտրությանց ձեռնարկե ըսին իրեն, թող ձեռնարկե, ըսավ Վարչությունը։ Վրայեն երկու օր չանցավ, չձեռնարկե, ըսավ ուրիշ մը. թող շձեռնարկե կրկներ Վարչությունը։