Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղջիկներ ներս հրամցուցին զիս։

- Ի՞նչ խոսեցան։

- Նստեցուցին զիս, և շատ մը պատիվ ընելեն ետքը ըսին, թե իմ գործս կարգին է եղեր, ես ալ աղվոր մարդ մ’եմ եղեր…

- Վե՞րջը։

- Վերջը վերջը ետևես ինկեր, զիս կարգել կ’ուզեն կոր։

- Իրենցմե մեկո՞ւն հետ, չէ նե ուրիշ աղջիկի մը հետ։

- Ուրիշ աղջիկի մը հետ։

- Աղջիկներն ալ սկսեր են խլավուզություն ընելու։

- Սկսեր են հապա, աղջիկը ցցուցին ինձի, զիս ալ աղջիկին ցցուցին, աղջիկին տալիք էմանեթին վրան ալ խոսք եղավ, վերջեն ամենքը մեկեն ծունկվներուս փարեցան, շատ աղաչեցին, մեր խաթերին համար աս աղջիկը պիտի առնես ըսին, աս աղջիկն առնես նե՝ մեզի մեծ բարություն պիտի ընես ըսին, քուկին կարգվելովդ մենք ալ պիտի խնդանք ըսին, եկուր չէ մըսեր ըսին, գնա այո ըսե ըսին, խոսք տուր ըսին…

- Դուն ալ տվիր։

- Չտայի նե պիտի ծեծեին, խոսք տվի, բայց տունեն դուրս ելնելուս պես խոսքս ետ առի, վերջեն հասկցա, որ բանին մեջը բան կա եղեր։

- Ինչ կա եղեր։

- Այն աղջիկը, որուն զիս բռնի նշանել կ’ուզեին կոր, եղբայրներ ունի եղեր, որոնք մինչև որ քույրերնիս չկարգենք նե մենք ալ չենք կտրգվիր կ’ըսեն եղեր, այս աղջիկներն ալ ատ աղջիկան եղբայրներուն հետ կարգվիլ կ’ուզեն կոր եղեր և անոր համար անոնց քրոջը մեկը գտնել կ’ուզեն կոր եղեր, որ կարգը իրենց գա։

- Չըսե՞ս որ անոնք իրենց գործին համար քեզի կարգել կ’ուզեն կոր եղեր։

- Այո՛, զիս ալ անանկ մեկ կը գովեն կոր, որ ես ինքնիրմես ամչնալ սկսա. աղջիկն զիս երազին մեջ տեսեր է եղեր տե, ինձի սիրահարեր է եղեր, այն երագեն իվեր գիշերներր քուն չունի եղեր, ինձի համար կը մեռնի եղեր, ես ալ շատ աղվոր ու հրապուրիչ դեմք մը ունիմ եղեր, ինձի պես աղվոր մարդ հազարին մեկ չըլլար եղեր, և եթե չառնեմ նե եղեր ան աղջիկն, անոր մահվան պատճառ պիտի ըլլամ եղեր։

- Անանկ է նե՝ առ, մեղք է աղջիկին։

- Աղջիկը խապար չունի. զիս երագին մեջ տեսնելեն, այս