Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղջիկներն անանկ երազ մը տեսեր են և իրենց կարգվիլն գյարացնելու համար զիս կարգել կուզեն կոր։

— Ատ աղջիկներուն բարություն մը ընելու համար կարգվե գանալ, ինչ կըլլա։

— Ուրիշներուն բարություն ընելու համար բռնի աղջիկ առնելու Է, ետքը ամեն գիշեր կռխվ ընելու Է, որ մեր խլավուզ ջիկներն նպատակնուն հասնին, ատանկ բան շեմ կընար ընել ես։

<ԱՆՑՅԱԼ ՇԱՐԹՈԻ...>

Անցյալ շաբթու վարպետ քսակահատին մեկր կնկան մը գըրպանը կը խառներ։

Ոստիկան մը այս տեսնելով մարգը կը ձերբակալէ։

— Գող չեմ, կըսե մարգը, ես սիրահար եմ, սիրահարական ոտանավոր մը ձգեցի տիկնոջ գրպանը։

Եվ արդարև տիկնոջ գրպանը սիրո ոտանավոր մը ձգած Էր։

Տիկինը յոթանասուն տարեկան Էր։

ՄԵՐ ԽԻԿԱՐՆ ԱԼ ԱԼԱՖՐԱՆԿԱ է ԵՂԵՐ

— Պոնժուր, պոնժուր մոնսիո, քո ման թալե վու, քո ման վալա սանթե։

— Աստուծո բարին։ Ատ ի՞նչ կերպարանք Է Խիկար, ակնոց, պասթոն, ալաֆրանկա ես եղեր։

— Էյե լոնեոր տր բարլե ան ֆրանսե մոնսիո, ան ֆրանսե, ան ֆրանսե, քոմբրրնե վու, ո՜հ, լր ֆրանսե, ո՜հ, լա ֆրանսեզ։

— Խենթեցա՞ր ինչ եղար, Խիկար։

— Ժը նը վու քոմբրան մուշու, մը քոմբրրնե՞ վու։

— Բայց, հայերեն խոսե որ հասկնամ։

— Ես ալ ալաֆրանկա եղա, հա', հասկցա՞ր, և ալաֆրանկա ըլլողի մը համար հայերեն լեզուն քիչ կուգա։ Իլ ֆո բարլե ան ֆրանսե, մոն շեր, ա՜հ, մոն շեր, թիեն, մոն շեր, տոնե մուա տեո մեճիտիե, մոն շեր։ Նայե , ի՞նչ անուշություն կա արտասանության մեջ։

— Հայերենին մեջ չկա՞ այդ անուշությունը։

— Չկա, հապա, օրինակի համար, ինձի երկու մեճիտիե տուր։

— Վրաս չունիմ։