Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


- Քու ըսածներդ աղեկ են, բայց զանոնք գործադրելու համաը էրիկ մը պարտավոր պիտի ըլլա գործը բանը ձգել և առտվնե մինչև իրիկուն կնկանր քով նստած այդ բաներն ընել տալ, այդպես ալ վարվիս՝ ան ատեն ալ կ՚ըսեն, որ աս ինչ նախանձոտ մարդ է, թո՛ղ չտար, որ կնիկը երթա քիչ մը պտըտի, թո՛ղ չտար, որ կնիկը հագվի սգվի, թո՛ղ չտար, որ կնիկն առտվնե մինչև իրիկուն բիանո չալե ու զբոսնու, թո՛ղ չտար, որ երիտասարդաց հետ քիչ մը պարե ու զվարճանա, թո՛ղ չըտար, որ չամարշրրճի մե բերե, որպեսզի կնկան ձեռքերը փափուկ մնան, թո՛ղ չտար, որ երեսը քիչ մը բուտրա ու կարմիր քսե, թո՛ղ չտար, որ կնիկը օր տեսնե մե՛ղք անանկ աղվոր աղջկան, որ ասանկ նախանձոտ մարդու ձեռք է ինկեր, մեղք անանկ խումրայի պես կնկան, որ ատանկ չար մարդու մը տվեր են, չսատկիր ալ, որ կնիկն ուրիշ մը առնե և այլրն. և ահա այս խոսքերով ամեն տեղ երեսդ վար կ’առնեն լուսավորյալները, մանավանդ երիտասարդները երես կը դարձունեն, երիտասարդներն երես դարձունելնուն պես ալ լուսավորության մեջ տեղ չես ունենար, և մարդ մ’ալ կնկան մը համար բոլոր ընկերություններեն ետ քաշվելու չէ յա։

- Ո՛չ թե ընկերություններեն, այլ մոլություններեն ետ քաշվիմ պիտի։ Ես ընկերություններ կը ճանչնամ, որ սիրելու և սիրվելու համար միայն կը գումարվին, ան տեղը կնիկս ի՞նչ բան ունի, ես երիտասարդներ կը ճանչնամ, որ միայն աղջկան մը կամ կնկան մը քծնելու համար անոր ասոր տունը կ’երթան, ալն տեղվանքն ի՞նչ գործ ունիմ ես։

- Եթե քու կնիկդ աղեկ դաստիարակված է, պարկեշտ է նե զանոնք կը մերժե։

- Բայց կնկանս պարկեշտությունը փորձելու համար ինչու զայն վտանգի ենթարկեմ, քարուկիր մը կրակեն չայրելուն համար, անոր չորս կողմեն կրակ տալու ի՞նչ պետք ունիմ, թող որ քարու կիրներն ալ, եթե չեն այրիր, միշտ կը վնասվին։

- Ըսել է որ կնիկդ սնտուկի մը մեջ դնես դոցես, պիտի որ վտանգեն ազատ ըլլաս։

- Ամենևին, կրնա մտնալ այն ընտանյաց մեջ, ուր առաքինություն ու համեստություն միայն կը տիրեն, և ասանկ շատ ընտանիքներ կան, միայն թե, երբ սուարե տանսանթ կ’ըլլա, կալ զիս հրամարյալ։

- Սուարե տանսանթեն ի՞նչ կ’ելլա։

- Չեմ ըսեր, թե սուարե տանսանթը գեշ բան մ’է, ընդհակա