Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Ի տես չելլա նե։

- Ինչո՞ւ ելնա, հանդիսականներն ծափ զարնելյնուն պես պարտավոր է ելնելու, բայց թե տր մինչև այն օրր չես կրնար համբերել նե դյուրին ճամբան կը գտնանք, անհոգ եղիր։

ԵՐԵԿՎԱՆ ԸՆԴՀԱԱՆՈԻՐ ԺՈՎՈՎ

- Խիկար, երեկ Ընդհանուր ժողով գացի՞ր։

- Այո՛։

- Ինչ նայինք, երեսփոխան էֆենտիներն աղվոր մը զվարճացա՞ն։

- Ուրիշ անգամներու պես խնդում չկար։ Սսո կաթողիկոսին խնդիրր կար։

- Ի՞նչ. ըրին։

- Խոսեցան։

- ՎԵտջը։

֊ Նորեն խոսեցան։

- Վերջը։

- Նորեն խոսեցան։

- Ի՞նչ որոշեցին։ - Խոսիլ որոշեցին։

- Վերջապե՜ ս..,

- Վերջապես Սսո կաթողիկոսին աոաջարկություններր, որոնցմով աթորլին ուրիշ տեղ փոխադրվիլը, տերութենեն ամսական կապվիքը և աղն կը խնդրեր, չընդո՛ւնվեցան։

Աթոոն իր տեղը մնա ըսին, եթե տեղը հանցավոր է նե կը պատժենք ըսին։

- Ուրիշ

- Ուրիշ, ատյանը գոցվեցավ ես ալ դուրս ելա։

ԳՈՐԾ ՉՄՆԱՑ Աէ

- Խիկա՛ր, ժողովներուն վրայոք ինչ լուր ունիս։

— Ժողով եղած չունի տր լուր ո՛ւնենամ. ժողովական էֆենտիները շատ գործ տեսան տե քիչ մը հոգնություն կ՝առնեն կոր։

- Ի՞նչ գործ տեսան։

- Անանկ գործեր տեսան, որ դրսեն նայիս նե կարծես որ մինչև այսօր գործ մր չտեսան, բայց նեբսեն նայիս նե պիտի տես