Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


- Հայտնի է, որ չքնանալուն համար կը հազա կոր, քնացող մարդր կր հազա։

- Քնանալու համար այնչափ դեղ տվի, օգուտ մը չըրա՞վ։

- Չըրավ։

-Բնավ չքնանա՞ր կոր։

- Ամենևին։

- Անանկ Է նե սըվիկա Ուսումնական խորհրդո անդամ ընել տվեք՝։

- Ատիկա մենք ալ խօրհեցանք ամա․ կը վախնանք կոր որ ան ատեն ալ բնավ չարթննար։

ԽՈՐՀԴԱԾՈԻԹՑՈԻՆՔ «ԹԱՏՐՈՆԻ»

Ամուսնությունը Մասիս լրագրին կը նմանի, առաջին երեսին մեջ քիչ մր հաճույք կա, իսկ մյուս երեսներր ձանձրություններով լի են,

Սիրահարությունը տոնավաճառ մԷ, որ երիտա սարդության եղանակին մեջ կը բացվի ու ծերության եղանակին մեջ կը վերանա։

Ավելի դյուրին Է ամուսնության մեջ երջանկություն գտնալ, քան շուկայի սև ջուրին մեջ խահվե։

Ամուսնության մեջ կան կնիկներ որ, թսրրղանի կր նմանին, և խեղճ Էրիկները զանոնք բռնելու կերպը չգիտնալնուն միշտ կը խայթվին։

Ավելի դյուրին Է երկու բաժնված ամուսիններ իրարու, հետ կապել, քան թե Ղալաթիո նոր կամուրջին Ղալաթրո մասը Պոլսո մասին հետ միացնել։

Գեղեցկ ության մնացորդը հարուստներու տուներու մեջ գիշերվեն մնացած կերակուրին կը նմանի, սպասավորներր տեն։