Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ կը տեսնեմ, որ կնիկ մր ձիուն սանձերը բռնած կառք մը կը վարե, ապուշ էրիկները կը հիշեմ։

Տգեղ աղջիկները դրամական հրապարակի վրա թղթադրամներ են։

էրիկ մարդերեն ոմանք իրենց խաբված ըլլալը ուրիշներե ծածկելու համար թող կուտան կնիկնուն, որ աղվոր երևնալու համար ամեն բան քսվին։

Կանանց համար լավագույն էրիկն այն է, որ իր կնկան ամենամեծ պակասությանն անգամ ամենափոքր դիտողություն մը չըներ. իսկ չար է, բարկացող է, նեղսիրտ, նախանձոտ է այն էրիկը, որ թող չտար յուր կնկանը ուրիշի հետ պարել, սիրո վրա խո- սիլ և պտըտիլ։

Եթե ձկնորսները ձուկ որսալու մասին այնքան վարպետ ըլլային, որքան կանայք մարդ որսալու մասին՝ ծովու ձկները կը հատնեին:

Կը խնդամ այն մարդուն վրա, որ իր կնիկը չկրնար պահպանել ու կ'ելնե քաղաքապահ զինվոռ, կը գրվի։

Կնիկ մը եթե միայն յուր էրկանը աղվոր երևնալ ուզեր հաշիվը շուտով կը կարդադրվեր, բայց բոլոր աշխարհին աղվոր երևնալ ուզելն է, որ իր վրա կասկածներ կը հարուցանե։

Սիրահարությունը ամուսնությւսն հառաջաբանն է կ’ըսեն. այս ո՛րչափ երկար հառաջաբան է, որ մեր երիտասարդները չեն կրնար լմնցնել զայն:

Եթե ես օրենսդիր մը ըլլայի՝ կանաց հիմակվան պճնասիրությանը վրա կ'աոաջարկեի, որ մեկ կնկան չորս հինգ էրիկ արվի և չեմ կարծեր, որ այս առաջարկությունս մերժվեր կանանց կողմեն։

Առանց փուշի վարդ չըլլար ըսելով կնիկներր երբեմն առանց վարդի փուշ կը կլլեցնեն մեզի։