Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Արդյոք ընդհանուր շահը մասնավորի շահուն չզոհելու սկզբա՞մբ է, որ կնիկներեն ոմանք իրենց ամուսինեն զատ ուրիշներն ալ կը սիրեն։

Ամուսնությունը անանկ պատերազմ մ’է, որուն բոլոր բանուկները կամավոր զինվորներե կը բազկանա։ Ուստի, ամուսնության մեջ վիրտվորյալները այնչափ կը ցավին, որչափ վիրավորյալ կամավորները:

Սիրահարները կյուրակե չունին։

Անհավատարիմ ամուսնության մեջ էրիկը հաճույից տասանորդը միայն կ’առնե։

Համոզվիլ, թե դաստիարակության շնորհիվ երիտասարդ մը պարի մեջ աղջկան մը մեջքը ու ձեռքը բռնած միջոցին բան մը չպիտի զգա, համոզվիլ է, թե դաստիարակությունը բնական օրենքը Հիմն իվեր պիտի տապալե։ Քաղաքավարությունը մեր զգացումները մինչև մեկ աստիճան չափավորելե անգին չկրնար անցնիլ։

Ամուսնությունը բոլորովին առուտուրի կարգ անցավ. աղջիկներն անգամ ազնիվ մարզեն ավելի ազնիվ քսակ կը փնտրեն։

Առտվնե մինչև իրիկուն պատուհանի առջև նստող կնիկները պարտեզի մը պատին ետևը տնկված ձառերու պեսեն․ ամեն անցնողը բան մըկը փրցունե։

Զարմանալով կը զարմանամ, թե կանայք ինչպես կրնան քառորդի մը մեջ իրենց բոլոր մեղքերը խոստովանահայր քահանային պատմել։

Աղջիկներն սեխի կը նմանին, որչափ ծանր ըլլան, այնչափ համեղ կ՚ըլլան և այնչափ շուտ ու սուգ կը ծախվին։

Անարգ կնիկներեն ոմանք, իրենց տանը պատիվը կահ կարասիքի պես կ’ըմբռնեն, չքավորության մեջ իյնալնուն պես կը ծախեն զայն։