Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սերն անանկ տղա մ'Լ, որ խենդ է, կույր է, փոփոխամիտ է, համառ է, գթասիրտ է, բարբարոս է, շողոքորթ է, ճշմարտախոս Հրամմեցեք, կառավարեցե'ք նայիմ սա տղան։

Աղջիկներէն ոմանք պատուհանին առջև նստած ատեննին քովերնին պզտիկ տղա մը կառնեն և պատուհանը զարնել կուտան անոր՝ երբ իրենց սիրած մեկ երիտասարդը անցնի, և այս պարագային մեջ կը նմանին այն մեծ տղայոց, որբ տղան կոր ըսելութ անուշեղեն առնել կուտան իրենց ծնողացը։

Երբ աղջիկ մը՝ մանավանդ տգեղր, չհանդգնի բացե ի բաց իրեն համար աղվոր ըսել այս կնկան էրիկը որչափ նախանձոտ է

Կանայք ավելի հագուստով կը սնանին, քան թե հացով. իրենց բերանը կռն ակնին է. ատոնք ավելի կը սիրեն սեղանի վրա գրեխարկ մը կամ շինեոն մը տեսնել, քան թե քանի մը տեսակ կերակուր. կրնամ պնդել, որ լավանտան գինիեն ավելի կը զորացնե զիրենք։

Ինչպես որ ծանոթ բարեկամդ կը բարկանա երբ իրեն հանդիպած ատենդ դիտմամբ կամ անզգուշությամբ շբարևես զինք, այնպես ալ աղջիկներեն ոմանք կը բարկանան, մանավանդ իրենց նախատինք կը սեպեն զիրենք բարևելու ատենդ եթե ձեռքերնին քիչ մը ավելի չսղմես։

Ծեր կանայք րնդհանրապես շատ կը սիրեն իրենց երիտասարդությլսն օրերուն վրայոք խոսիլ, ինչպես որ սնանկացյալք շատ կը սիրեն շաբաթր գոնե անգամ մը իրենց հին տետրակներր արքե անցունելով զվարճանալ։

Եթե ամեն կտրեին Պոլիս ետևր նայող կնիկները Ղովտա կնկան պես արձան գեղարվեստի մասին առաջին քաղաքը կըլլար։

Եթե քիմիա գետ մը փորձի համար կնիկ մը տարրալուծեր հարյուրին իննսունը պճնասիրություն պիտի գտնար։