Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բուռն սիրահար մը միշտ թանձր մառախուղի մեջ է, իր սիրուհվույն և ոչ մեկ պակասությունը կրնա տեսնել։

Աղջիկները կը նմանին մեր վարպետ մրգավաճառներուն, որք կողովին վրան մեկ երկու աղվոր խնձոր դնելով' գեշերն ալ մեկտեղ քշել կուզեն. և եթե կողովը քիչ մը քննել ուզես' կարգը ավրեցիր ըսելով կը վռնտեն զքեզ։

Ցավալի է, որ աղջիկներեն ոմանք, ակար էակը իրենց բերնին մեջ փաստ ըրած' պարկեշտության շավղեն դուրս կելնեն, ճիշտ այն մարդոց պես, որ աղքատությունը փաստ բռնած՝ ամեն չարագործութուն կ՝ընեն։

Աղջկանց այցետոմսը իրենց մազն է։

Աղջիկներեն ոմանք թեֆի կը նմանին, մինչև որ տաքություն չցուցնես՝ ձայն չեն հաներ։

Աղջիկները ծաղիկներու պես են, ոմանք իրենց գույնին համար կը սիրվին, ոմանք ալ իրենց հոտին համար։

Մի՝ ըսեք, թե եթե ամուսնությունը հիվանդություն մ է, ինչու մարդիկ երկրորդ կամ երրորդ անգամ նորեն կը կարգվին, հիվանդութենե նոր ելած մարդիկ առաջվնե ավելի ախորժակ կ՚ունենան:

Նախանձը ընդհանրապես կամ տարիքնին առած կան անց մեջ կը բնակի, կամ տգեղ աղջկանց մեջ։

Ամուսնության տարիքն անցուցած աղջկանց հետ այնպես վարվելու է, ինչպես որ կը վարվինք կաթեն նոր կտրված ռղայոց հետ։ Աշխատելու է, որ «ամուսնություն» բառը միտքը չիյնա և եթե իյնա՝, քըխ է քըխ ըսելով՝ մոռցունեք տալու է իրեն։

Արդյոք հրեշտակին հետ սիրահարություն ընելո՞ւ համար է, որ յոթանասուն տարաու կնիկներն ալ աղվոր երևնալու համար մեծ խնամք կը տանին։