Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդուս համար շատախոս կնկան մը պես ծանր տուրք չկըրնար ըլլալ աշխարհիս վրա ։

Անհավատարիմ կնիկ մը անանկ կերակուր մէ, որ անպատիվ մարդե ուրիշ մը չկրնար մարսել զայն։

Աղջկան մը աչքերը գիրքերուն վերջը ղրված ցանկ նյութոցնհարկ կա երկար բարակ աղջիկը թղթատել, աչքերուն նայե և աղջկան բովանդակությունը հասկցի՛ր։

Մեր կառավարությունը եթե բուտրայի համար տուրք մը սահմանե և ատոր հասույթը մեր պարտքերուն հատկացունե քանի մը տարի են չէ՞նք կրնար արդյոք բոլոր պարտքերնիս վճարել։

Սիրտը սիրահարության մայր֊հաշիվն է, և երիտասարդները բոլոր ճիգերնին կը թափեն աղջկւսնց մայր֊հաշիվր գողնալու, որպեսզի վերջեն դյուրավ կարենան զանոնք իրենց առջև խոնարհեցնելու։

Աղջկան վրա ամենափոքր արատ մը տետրակի մը մեջ քերթված մ՝է, որ տետրակին բոլոր պատիվը կոտրելով անընդունելի կընե զայն ատյաններու առջև։

Փոքր գործող ձեռնարկողը, գրեթե մեծերուն մեջ հազիվ կը հաջողի։

Ապերախտ մարզիկ այն շուներուն կը նմանին, որ ոսկոր մը նևտողեն ավելի ոսկորը կը սիրեն։

Ագահը մատ մը կերպաս պակաս երթալու համար, դերձակին չափ տված ատեն շունչ չառներ։

Ինչ որ բերնի համար քաղցը է, սրտի համար դառն կըլլա։

Չարագործը գայլերու կը նմանին, որոնք մեկզմեկ երբեք չեն հոշոտեր։