Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր եզրակացությունների հաստատման համար խիստ շահեկան են' փաստական ապացույց, որ ազգային կյանքին նվիրված հոդվածների հեղինակը Պարսնյանն է և այդ մասին հուշում է ինքը։

Անստորագիր նյութերի մի այլ շարքի մեջ բացահա յտվում է հեղինակը իր վերաբերմունքով ու գնահատականներով։ Հիշենք պեյ էլենս քննադատականը՝ գրված համանուն ներկայացման առթիվ։ Անկախ Վարդովյանի նկատմամբ Պարոնյանի տածած անվերապահ համ ակրանքից, որն իրավունք է տալիս նման քննադատականների հեղինակը համարել Պարոնյանին, հոդվածում կա որոշա հիշատ ակություն իր մասին, իբրև երգիձաբան խմբագրի.

«… — Ինչ կ՚ըսեմ, երգիծաբան խմ բագիր մը, որ հասարակության բարոյական դաս պիտի տա, սիրահար ըլլա...։

Վերջում խոսքը ուղղելով Վարդովյանին եզրափակում է' ի փաոս լուր թատորնի և ի քննադատություն իմ Թատրոնես...» ( տես էջ 172)։

«Հոգեխոսության մեկ արդյունքը» վերնագրով անստորագիր հոդվածում հեղինակը պատմում է իր գրասենյակի մեջ կատարված զրույցի մասին, որով անմիջապես ի հայտ է գալիս Պարոնյանր. խոսակիցը հարցնում է.

«— Լրագրիդ անունը ինչ է։

Թատրոն»:

Մի քանի տող հետո շարունակվող զրույցից ավելի որոշակի է դառն ում հեղինակի դեմքը.

<<— Ո՞վ ես դուն և ինչ կուզես։

— Շնորհոքն Աստծո Թատրոն հանգեսին տերն եմ» (տես էջ 268)։

Կասկածի ենթակա չեն փաստական արժեք ունեցող բանասիրական նման հետազոտությունն երի տվյալները, որոնցից բացի Պարոնյանին տեսնելու համար նույնքան վճռական դեր է կատարում Պարոնյանի' գրողի և քաղաքացու եզակի անհատականությունը։ Այս առումով նկատի ունենք սույն հատորի մի շարք նյութերը, ինչպես «թատրոնին խափանումը Օրագրին խնդում ըտ, «Երախտագիտության պարտք մը, «Շռայլությունտ, «Շնորհավորություն» և շատ ուրիշներ։ Առաջին երկուսը վերա բերում են հեղինակի արդեն ծանոթ պայքարին ատյանի դեմ և կրկին անդրադառնալոլ հարկ չկա։ Հետաքրքիր են վերջին երկուսը։ «Շըռայլությունըյ) նվիրված է երգիծաբան գրողի հասարակական կոչմանը, նրա դաստիարակիչ դերին ժամանակի ապականված, սանձարձակ միջավայրում.

«Ամոթն այսօր գաճաճ մէ,— գրում է Պարոնյանր,— իսկ անամոթությունը հսկա. ամոթն պարտյայ, անամոթությունը հադթող և իրաց այս վիճակին մեջ, հրամմե', դուն եղիր իմ տեղս, և գործյունիս նե գրե, խրատե, ծաղրե, թե որ ծաղրվիլ կուզես նե հրամմե ծաղրե։

Եվ իրոք ալ անանկ է, աշխարհիս վրա ամենածաղրելի էակն ես եմ, որ ամեն զվարճություններեն հեոու Ըսալով ուրիշներուն զվարճություններուն ետևե ինկած եմ. անոնք գիշերները կը պարեն, կեր գեն ու մին չե առտու կը նստին, և իմ անկողինես ելած ժամանակս անոնք անկողին կը մտնեն, անոնք իրիկունները ժամը յոթնին տուն կը դառնան, ես 12-են առաջ չեմ կընար գրասենյակես մեկնիլ. ինչո՞ւ, որովհետև երիտասարդին մեկը շոայլությամբ շատ պարտքի տակ է մնացեր եղեր, ասոր վրա անանկ հոդված մը գրելու է եղեր որ, թե խնդացնե ու թե' կրթե։ Երիտասարդն անգին աղածին պես զրոսնու, պարե, խնդա, հագվի, սքվի, և եո ասդին անոր վրա հոդված գրելու եմ եղեր։ Ասկե ավելի ծաղրալին ինչ