Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺՈՐԺ ՏեՐՏԵՐՈՖ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», Հուշարար ստորագրությամբ, 1874 թվականի մայիսի 22-ին (№ 14)։

1. Առաջին ակնարկը կապված Է Մոլիերի համանուն կատակերգության հետ, որի հերոսը բոլորի խորհուրդներին հակառակ գործելու համար մեղադրել Է ինքն իրեն, իսկ երկրորդի իմաստը մեզ չհաջողվեց ճշտել։

2. Նկատի ունի ռուսական OB (ով) վերջավորությունը. բուն իմաստով ծաղրված Է հայկական դպրոցների ռուսականացումը (տե՛ս «Ռուսական խնդիր»)։

3. «Մանզումեն» հավատք չէր ուզում ընծայել հայկական դպրոցների փակման վերաբերյալ լուրերին:

4. Ծառայելով «քոնսերին, չէ նե Հասունին» արտահայտությամբ Պարոնյանը Փանոսյանի և Տերտերովի քաղաքացիական վարքագիծը նույնացրել Է Հասունյանի ազգացավ գործունեության հետ տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Բերա» ծանոթ. № 2)։

5. Ակնարկում Է Ֆրենկյանի «Հայոց պատմությունը», որը չվաճառվելու համար դրվել Էր վիճակահանության, և առիթ հանդիսացել Պարոնյանի անխնա ծաղրին։

6. «Սետայը Հաքըքաթ» - Հայատառ թուրքերեն թերթ, հայ կաթոլիկների օրգան, պայքարում Էր ազգային միասնաթյան դեմ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Մանը ճշմարտություններ», ծանոթ №մ 4)։

ԾԱՆՈՒՑՄՈՒՆՔ

<1>

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի մայիսի 8-ին (№ 10):

ՉՈՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի մայիսի 11-ին (№ 11)։

1. «Հայկական ընկերութեուն» կամ Բարեգործական ընկերություն» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Սամաթիա», ծանոթ. № 1) ։

2. 1873 թվականի ազգային սահմանադրության տարեդարձին Փանոսյանը իր Ագապյան վարժարանի սանուհիների հետ չմասնակցեց համ ազգային տոնահանդեսին, այլ անջատվեց ժողովրդից և առանձին նշեց Զիֆթ Սուի կոչված վայրում (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VIII հտ., «Օրվան խնդիր», ծանոթ. № 2)։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի մայիսի 11-ին (№ 11)։