Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺՈՐԺ ՏԵՐՏԵՐՈՖ

Կնքահայրներուն աչքը լույս։

Ինչ ալ խորհրդավոր, ի՜նչ ալ սիրուն ու շարաճճիկ Է սա անունը. Ժորժ Տեբտերոֆ... ճիշտ՝ Շարլը Փանոսոֆ ըսելու կը նմանի։

Բայց սա գաղղիական անունը, հայկական մականունը և ռուսական մասնիկը իրարու կապվելով ասանկ գեղեցիկ բանի մը ծնունդ տալը դիտեի՞ք դուք, ընթերցող. շիտակը իմ մտքես անգամ անցած չուներ։

Կաղաչեմ, սա աչքիս առջև անգամ մը արտասանեցե՛ք այդ անունը․ — «Ժորժ Տերտերոֆ». հա՜, ապրի՜ք, անգամ մըն ալ արտասանեցեք նայիմ. — «ժորժ Տերտերոֆ»... Հե՜, ինտո՞ր գտաք, անուշ բան մը չէ՞ եղեր, հե՜. շիտակը ես ալ շատ զարնվեցա հարկավ Բերայի օրիորդները ինե ավելի պիտի զարնվին. եթե տակավին չեն զարնված։

Ձեր կարծիքն ի՞նչ է, օրիորդներ, գաք մոտայեն աղեկ կը հասկնաք, ի՞նչպես նայինք, ձեր ճաշակին հարմարե՞ցավ: Դո՜ւք ալ արտասանեցեք սա անունը, վասնզի գիտեմ, թե դուք ավելի անուշ կարտասանեք. — «ժորժ Տերտերոֆֆֆֆֆֆ».— հե՜ շատ սիրուն անուն մըն է, հե՜, ձեր զարդերուն պես անուշ է, ձեր շինեոններուն պես սիրուն է, ձեր խըչլըխը կը նմանի։

Ժորժ Տերտերոֆ՜․՜․՜։

Անհնար է, որ այս անունը տեսած կամ լսած ատենս՝ Մոլիերի Ժորժ Տանտենր, կամ Շվայնցի Ճորճ Ձընցինթընը միտքս չի գա։

Կը ցավիմ միայն, որ Տերտերոֆ էֆենտին (եթե կընդունի այս պատվանունը) տեսած չըլլալուս համար չի պիտի կրնաս հոս անոր դեմքին նկարագրությունն ընել, որ շատ հետաքրքրական պիտի ըլլար, այլ անոր անունը տեսած ըլլալով, զայն միայն քննելով պիտի բավականանամ։

Մուշու Ժորժ Տերտերոֆ կամ մըստրը Ժորժ, կամ սինյոր Ժորժ. ասոնցմե ո՞րը կընտրե արդյոք պապա Մյուրյուվվեթը. վասնզի իրեն պատվանուն մը կը վայլե, և ասանկ լոկ Ժորժ Տերտերոֆ ըսելը կրնա ըլլալ որ ոմանց քիչ մը ցուրտ գա։

Ժորժիկը մուշո՞ւ ըսվիլ կուզե, թե սինեոր, մըստը՞ր ըսվիլ կուզե թե գըստըր, ասիկա աղեկ մը չենք գիտեր, ինչպես որ չենք դիտեր նաև շալվար կամ բանթալոն հագնելը, բայց հայ սնականության վրա հենվելով, կրնանք ըսել, թե մուշու կոչվիլ չուզեր Ժորժը, վասնզի իր գաղղիերեն անվանը քով ուրիշ լեզվաբառ մը