Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունենալ կը սիրե կոր. ամեն մարդ մեյմեկ ճաշակ ունի, բայց մենք շարունակ մուշու պիտի ըսենք, մինչև որ այս մասին իր կարծիքը հայտնե:

Մուշու Ժորժ Տերտերոֆ.՜․՜․՜ ի՜նչ չարագուշակ անուն։

Արդարև, երբ Մյուրյուվվեթի խմբագիրը իր ազգայնությունը չի ճանչցնելու համար անվանը Վրա օֆ մը դնելով հրապարակ նետվեցավ, անդիեն Ռուսիո կառավարությունն ալ, այս մոտային հետևելով, մեր վարժարաններուն վրա օֆ մը ավելցուց², որպեսզի քիչ ատենեն չի ճանչցվին անոնք (ինչպես չի ճանչցվիր Ժորժ Տերտերոֆը), թեև ասդիեն Մանզումեն ալ օֆ ընելու բան մը չի կա ըսելով³, օրոր կը կարդա մեր օրորոցին Վրա։

Այս տողերը գրած ատենս չի խնդամ կ’ըսեմ ինքնիրենս, խընդալու ատեն չէ, բայց եկու տես, որ Ժորժ Տանտենը միտքս կուգա և խնդալս չեմ կրնար բռներ թնթերցո՛ղ, դուն իմ տեղս ըլլաս նե ի՞նչ կ՚ընես։ Ժորժ Տերտերոֆ ձեռք կ՚երկնցնե Մանզումեին. աս ալ ծովը ինկողին օձի պլլվելուն պես, այդ ձեռքը կը բռնե և երկուքը մեկտեղ ազդին ծառայելու (քոնսերի՞ն, չէ նե Հասունին) խոստում կ՚ընեն․ արդարև թենճիրեին մեջ կերակուրը աղեկ մը չեփվիր, մինչև որ խաբախը վրան չի ծածկենք։ Ժորժը պիտի ծածկե Փանոսը։ Ժորժը Փանոսին խսաբախը պիտի ըԱա։ Այն ատեն աղեկ եփված քոնսերներ պիտի ուտենք, մետենիյյեթներ, թագատտյումներ, հա՜յըֆներ, հաշա՜ներ պիտի ուտենք։ Հավկիթներր հիմա աժան են, ձվածեղ ալ կ՚ուտենք, դուն հոգ մի ըներ, ընթերցող,անոնք պիտի եփեն, մենք ալ պիտի ուտենք։

Մուշու Տերտերոֆր ճաշակե զուրկ մեկը չէ, կ’ուզե որ բառի մը կեսը մեկ լեզվե ըլլա, կեսը ուրիշ լեզվե. Ժորժը հայերեն լեզվի թշնամի է (անոր համար տաճկերէն կը գրե), լեզու մըն ալ այս կ’առաջարկ է կոր, տեսնենք Ֆրենկյան էֆենտին վիճակահանության տետրին մեջ Ժորժիկն ալ պիտի անցունէ, իբրև հայերեն է լեզվի տեղափոխիչ։ Ժորժ Տերտերոֆ… կը տեսնեք երկու բառի մեջ, մեկ անվան մեջ, երեք լեզու կա…։

Ասկե զատ Ժորժ Տերտերոֆ անունը հավատարիմ ներկայացուցիչ է ափ մը ժողովրդյան, որ քիչ ատենեն առաջ, ազգավ Հայ, կրոնքով պապական և լեզվավ տաճիկ էր, և որ հիմա Մյուրյուվվեթի խմբադիր Ժորժիկին պես չի ճանչցվիր դեմքեն, վասնզի ո՛չ ազգային հատուկ կերպարանք մը, ո՛չ ալ կրոնական հատուկ կերպարանք մը կը կրե, որ քիչ մը ճանչցվի: