Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՆ «ԹԱՏՐՈՆԻ»

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի հոկտեմբերի 17-ին, (№ 67)։

1․ Խոսքը ազգային երեսփոխանական ժողովի մասին է։

ՈԻՐԲԱԹ ԱՎՈԻՐ ԸՆԴՀԱՆՈԻՐ ԺՈՂՈՎԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի հոկտեմբերի 21-ին (№ 70)։

ՎԵՐԱԴԱՐՁ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի դեկտեմբերի 21-ին (№ 71)։

1. Պաոոնյանը իր «Սահմանադրության մեջ ազնվապետություն», «Շնորհ և իրավունք» հոդվածներում խիստ և հետևողական քննադատության Է ենթարկել Հ. Տատյանի հակաժողովրդական դիրքավորումը։ Այս առթիվ Տատյանը բողոքել Է կառավարությանը և «Թատրոնի» ժամանակավոր խափանման պատճառ դարձել։

2. Հավանաբար «Օրագիրը» կաշառվել Էր Տատյանից։ Մըսրր չարշսիում (շուկա) Էին գտնվում Պոլսի հայտնի ոսկերիչները, որոնք համարյա բոլորր հայեր Էին։

3. Տե՛ս «Սահմանադրության մեջ ազնվապետոթյուն:

ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒ ԴԱՐ!!! ' '

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի դեկտեմբերի 21-ին (№ 71)։

1. Նկատի ունի Աղթամարի Խաչատուր սրբազանին տե՛ս «Ագգային օրագրությունք», ծանոթ. № 14)։

2. Պողոս վարդապետը պարագլուխն Էր Վանում սկզբնավորված Պողոսյան հակաժողովրդական շարժման, որին հակադրվողները կոչվում Էին Ապողոսյաններ, ղեկավար ունենալով Մ. Խրիմյանին։ Պողոս վարդապետի օրին աղանդ ուիք յունների, կամայականությունների ու դաժանության դեմ ժամանակին հարուցվել Է մեծ աղմուկ, նա մի քանի անգամ կանչվել Է Պոյիս, ներկայացել պատրիարքարանի քննությանը, բայց միշտ արդարացվել Է: նալբանդյանը, Պարոնյանը ամենայն խսստությամբ ու հետևողականորեն իրենց բողոքի ձայնը բարձրացրել են աատրիարքարանի և ագգային վերադաս մարմինների ապօրինի, անարդարացի վճոշռի դեմ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VIII հտ., «Վանցի Պողոաղբարը» ) ։

«ԹԱՏՐՈՆ» ԱՌ ԱՏԵՆԱՊԵՏՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում» , անստորագիր, 1871 թվականի դեկտեմբերի 21-ին (№ 71)։