Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. «Թատրոնի» սույն համարում տպագրված են նախ՝ «Պաշտոնական հայտարարություն Կրոնական ժողովո ազգային կեդրոնական վարչության» և ապա իրեն, հեղինակի պատասխանը։

Ստորև ամբողջությամբ մեջ ենք բերում Կրոնական ժողովի հայտարարությունը, Պարոնյանի պատասխան խոսքի ուժը, հասարակական պայքարի մեջ նրա հետևողականությունն և անկաշառ սկզբունքայնությունը ցույց տալու համար։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈ ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՈԻՉԹՅԱՆ

Թատրոն զավեշտական թերթը յուր 97 և 99 թվոց մեջ գրած Էր, եռամուսնություն մը կատարվեր Է ի Պեշիկթաշ գերապատիվ Խորեն սրբազանի ...ամբ: Դարձյալ 111 թվույն մեջ կը գրեր, թե կրկնամուսնոլթյուն մը տեղի ունեցեր Է ի Միշագյուղ գերապատիվ Խորեն սրբազանի հրամանով։ Եվ սույն առթիվ Կրոնական Ժողովո դեմ կը հարձակեր անիրավ խոսքերով։

Հիշյալ թերթին խմբագիր Հակոբ Պարոնյան էֆենտին կոչեցավ ատյան Կրոնական ժողովույս և պահանջվեցավ, որ յուր դրանծերն ապացուցանե: Պարոնյան էֆենտի խոստովանեցավ, որ խաբված է եղել յուր տեղեկաբերներեն, ցավ հայտանելով գրածներուն վրա՝ գերապատիվ Խորեն սրբազանի աջն առավ ի ներողոթյուն, խոստանալով՝ որ անմիջապես հետս կոչումն ընե յուր վերհիշյալ հրատարակությա-ցը։

Կրոնական ժողովը արդարության պարտք կը համարի սույն պաշտոնական հայտարարութամբ ծանուցանել բարեսեր հասարստկության ի միամտություն,որ. Ա. Պեշիկթաշի մեջ երբեք եոամուսնություն մը կատարված չէ գերապատիվ սրբազանի ձեռամբ.

Բ. Միշագյուղի մեջ կատարվածը եկեղեցվո օրինացը համաձայն օրինավոր ամուսնություն մըն է, որո հրամանը արդեն տրված էր որոշման Կրոնական ժողովույս և ի ներկայության և հաճությամբ ամենապատիվ Պատրիարք սրբազան հոր, ինչպես որ ժոովական ատենագրությունբ կը վկայեն հայտնապես։

22 մարտ 1875:

ԲԱՆԻՆ ԿԵՆԱՑ ՔԱՐՈԶՈՂԻՆ ԿՈՏՈՇԸ

Առաջին անգամ լույս է տեսել «թատրոնում», անստորագիր, 1875 թվականի մարտի 29-ին (№ :21):

1. jե՛ս խորհրդանալու դատ»!!! «Պողոս վարդապետին դատը, <1> «Պողոս վարդապետին դատը» ‹2›: 2. «Զաքարեացիրս, այսինքն պապանձվիր. ըստ կրոնական ավանդության, Զաքարի սն և իր կինը ծերունիներ էին. Զաքարիան չէր հավատում, թե կարող է հայր դառնար իր թերհավատության համար նա պապանձվեց մինչև որգու ծընունդը: 3. Ըստ ավանդության, Ադամի որդի Կայենը սպանեց իր եղբորրը՝ Արելին և որպես պատիժ նրա ճակատին եղջյուրներ բուստն: 4. «Եսայացած ըլլալ» այսինքն մարգարեանալ ըստ Աստվածաշնչի ավանդության, Եսայի մարգարեն հայտնի էր իր գուշակություններով: 362