Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. «Ավետաբերը» Հայ բողոքականների օրգանն էր. ծաղրված են բողոքականները` ժոդովրդին նյութական օգնությամբ կաշառելու, դավանափոխ դարձնելու համար։

2. «Նամերտ քյօփրու»— Բառացի` տմարդ կամուրջ, իմաստն Է անհուսալի, անվստահելի կամուրջ։

3. Ակնարկը վերաբերում Է Ղ. Պալթազարյանի «Արշալույս Արարատյան» թերթին, որին հաճախ Է ծաղրել Պարոնյանը (տե′ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Թատրոնին բանորաման», ծանոթ. № 6)։

4. Նկատի ունի Ռուսինյանի «Ռւղղախոսություն» գրքում առաջարկված քերականական քմահաճ փոփոխությունները։

5. Ակնարկը վերաբերում Է Ռուսինյանի կազմած Ազգային սահմանադրության կանոնադրության նախագծին։ 6. «Խիկար» — Տե′ս «Արվեստ բանաստեղծության», ծանոթ. № 1

7. Խավյար խանը Պոլսո հայտնի խաներից Էր, այնտեղ Էր գտնվում բորսան, ուր կատարվում Էին` առևտրական մեծ գործարքներ հայ և օտարազգի վաձառականների միջև։

8. Ակնարկը վերաբերում Է հասարակական այն խմբակցությանը, որի հավաքատեղին Էր Ղալաթիո հայոց եկեղեցու սենյակներից մեկը։

9. Նկատի ունի Աղթամարի Խաչատուր կաթողիկոսին (տե′ս «Ազգային օրագրությունք» , ծանոթ. № 14)։

10. Ըստ Աստվածաշնչի ավանդության, իսրայելացիների թագավոր Աավուղնիր չարությունների, կատարած սպանությունների պատկառով պատժվեց։ Պարոնյանը ոճիրներով հայտնի Պողոս վարդապետին համեմատում Է Սավուղի հետ։

11. «Յայսմավուրք»— իստ տոնացույցի կազմված ժողովածու, նվիրված եկեղեցական տոներին և սրբերի վարքերին, որոնք ընթերցվում են հավուր պատշաճի։ «Մասիսի» հոդվածները հայսմավուրքյան Է համարում, նկատի ունենալով, որ նրանք միայն հավուր պատշաճի են գրվում։

12. Ճանիկ ԱրաՄյանր տպարանական հայտնի գործիչ Էր, հեղինակը Արամյան տառերի։

13. Խոսքը: Մատթեոս եպիսկոպոս, հետագայում կաթողիկոս Իզմիրլյանի մառին Է, որին հաճախ քննադատել Է Պարոնյանը:

14. Նկատի ունի Հ. եպիսկոպոս Եդեսյանի Իզմիրում մղած պայքարը (տե′ս «Ազգային օրագրությունք», ծանոթ. № 5)։

15. Տե′ս «Ազգային օրադրությունք», ծանոթ. № 26):

16. Չըպլաք (մերկ) Մուսթաֆան աղբատությունը մարմնավորող մի անձ Է, գուցե իրական, որին Պարոնյանը այլ առիթներով հիշել Է ( տե′ս Հ. Պարոնյան. Երկերի Ժողովածու, VII հտ., «Սըկե նըկետ, ծանոթ. № 4):

17. Ծաղրում Է կրոնական ամսաթերթ «Հույսի» տաղտկալիությունը (տե′ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Սույլ», ծանոթ, № 21)։

ՊԱՐԱՊ ՆՍՏՈՂՆԵՐՈՒՆ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի հուլիսի 3-ին (№ 155)։