Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըսե՜, Հայկական ընկերություն, ո՞ր թիվ շոգենավով պիտի չերթանք։


ՌՈԻՍԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ

ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ

Ռուսաստանի մեջ գըտնված մեր ազգային վարժարանաց Ռուսիո կառակառավարության հոգաբարձությանը ներքև դրվելուն լուրը երթալով կստուգվի և ստուգվելով կը հաստատվի և դեռ մեր պարոն Փանոսյանը չհավաար, պաշտոնապես առնված չէ կըսե:

Մարդ մը կսպաննվի. Մանզումեն այս կը տեսնե ու կըսե¹.

«Չեմ հավտար, որովհետև ո՜չ պաշտոնապես կսպաննվի»։

Աղեկ տրամաբանութուն, ո՜չ պաշտոնապես սպաննված մեկը մեռած չհամարվիր եղեր. կամ ծանուցում չեղած տուն մը ծախվի նե՝ ծախված չըլլար եղեր։

Մենք կը հուսայինք, որ պարոն Փանոսյան իր քոնսերը տալեն ետքը կարծիք պիտի հայտնե այս մասին, մեր հույսն ի դեռև ելավ. հիմա քսան որ ալ սպասելու է, որ Մանեինեին բերնեն խոսք մը ելնե այս խնդրույն նկատմամբ. այո՛. քսան օրեն, որովվետև տիկին Իկնաթիեֆի պաշտպանությանը ներքև քոնսեր մալ Զիֆթ Սուի տալ կը պատրաստվի եղեր²:

Չկարծվի թե Մասզումեին կարծիքեն զրկվելնուս համար կը գրենք այս տողերը, մենք Մանզումեին իր շահուն համար, ազգայնության զգացումն զրկվելուն համար կը գրենք, մենք այս տողերը գրելով՝ Ազգային վարչության ուշադրությունը հրավիրել կուզենք։

— Ի՞նչ ընե Քաղաքական ժողովը։

— Ինչ որ կընե հայր մը երբ իր զավակն ձեռրեն կը հափըշտակեն:


ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԳՐՈԻԹՅՈԻՆՔ

Մայիս 1 չորեքշաբթի

Ամենապատիվ տեր Ներսես սրբազան, այն ատեն Տեղապահ, Քաղաքական ժողովին նախագահեց: Ժողովին հակասությունները և իրարու հակասական որոշումներան զիրար մեռցնելը տեսնելով մեռյալներն միտքն ինկավ, ժողովեն ելնելով Պեշիկթաշի ազգային գերեզմանատունը աչքե անցուց սա նպատակավ, որ եթե տնկվեցին