Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՔՍՈՒՏՅԱՆ ՍԻՄՈՆ, հասարակական գործիչ, քաղաքական ժողովի ատենապետ, հայտնի իր հետադիմական գործունեությամբ։

ՄԵԼԻՔՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ, երգահան, երաժշտագետ. Տ. Չուխաճյանի գործակիցներից։

ՄԵԿԵՆԱՍ, Գայ (74 —64 թ. մ. թ, ա. — 8 թ. մ. թ.), հռոմեական պետական գործիչ, հովանավորել է, արվեստն ու գրականությունը։

ՄԻԼԱՆ, Օբրենովիչ (1854 —1901), Սերբիայի թագավոր 1882 թվականից:

ՄԻՍԱՔՅԱՆ, Խաչատուր (1815 —1891), հրապարակախոս, մանկավարժ, ունի և գեղարվեստական երկեր։

ՄԿՐՑԱՆ, Հովհաննես (1831 —1909), քաղաքական հասարակական գործիչ, վարել Է հոգևոր պաշտոններ, եղղել Է Լոնդոնի հայոց թեմի առաջնորդ։

ՄՆԱԿՑԱՆ, Մարտիրոս (1837—1920), թատերական գործիչ, ռեժիսոր, ղեկավար Օսմանյան դրամատիկ թատրոնի։

ՄՈԼԻԵՐ, Ժան Բատիստ (1622—1673), ֆրանսիացի կատակերգակ։

ՄՈՎՍԵՍ, մարգարե, հրեական օրենսդրության ու կրոնի հիմնադիրը։

ՆԱԲՈԼԵՈՆ, Նապոլեոն III Բոնապարտ (1808—1873), ֆրանսիական կայսր։

ՆԱԹԱՆՅԱՆ, ՊՈՂՈՍ մշակութային, հոգևորական գործիչ, հեղինակ «Արտոսր Հայաստանի» (Կ. Պոլիս, 1878) և այլ գրքերի։

ՆԱԼՅԱՆ, Թագվոր (1843 —1876), դերասան, հեղինակը Տ. Չուխաճյանի «Լեպլեպիճի Հորհոր աղա» կոմիկական օպերայի լիբրետտոյի։

ՆԱՍՐԵՏՏԻՆ, հոճա. կամ Մոլլա Նասրեդին. Մերձավոր Արևելքի ժողովուրդների մեջ հայտնի ավանդական առակախոս, որին վերագրվռղ առակները տպագրվել են տարբեր լեզուներով, նաև հայերեն։

ՆԱՐ ՊԵՅ, տե'ս Խորեն եպիսկոպոս Գալֆայան:

ՇԻՇՄԱՆՅԱՆ, տե'ս Ծերենց

ՈԻԹՈԻՃՅԱՆ. Կարապետ (1823—1904), հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, խմբագիր հրատարակիչը «Մասիսի»։

ՉԱՄՈԻՐՃՅԱՆ, Կարապետ կամ Հովհաննես Տերոյենց (1Տ01—1888), Արևմտահայ պահպանողականների պարագլուխը, խմբագիրը «Երևակ» կղերամոլ հանդեսի։

ՉԱՓՐԱՍՏՃՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ (1846—1907), դերասան, պարուսույց։

ՉԵՐԱԶ, Մինաս (1852—1929), հրապարակախոս, գրող, հասարակական գործիչ։

ՉՈԼԱՔՅԱՆ, կամ Չոլաքիտիս Դիմիտրիոս, հայագետ հույն, Պոլսում հրատարակել է հունարենի ուսուցման ձեռնարկներ՝ հայերեն և հունարեն լեզուներով։

ՉՈՒԽԱՃՅԱՆ, Տիգրան (1837 —1892), կոմպոգիտոր, հեղինակը աոաջին հայկական օպերայի՝ «Արշակ Բ» և մի շարք օպերետների ու երաժշտական այլ ստեղծագործությունների։

ՊԱԶԵՆ, Բազեն Աշիլ (1811 —1888), ֆրանսիական մարշալ, հայրենիքի դավաճանության համար դատապարտվեց մահվան, վճիռը փոխվեց ցմահ բանտարկության, բայց մինչ այդ դիմեց փախուստի։

ՊԱԼՑԱՆ ՍԱՐԳԻՍ (1834 —1899), արքունի ճարտարապետ և հայտնի հասարակական գործիչ։

ՊԱՐՏՒԶՊԱՆՅԱՆ ԱՎԵՏԻՍ, Ադրիանապոլսում բնակվող մեծահարուստ։

ՊԵԿՅԱՆ, Թադեոս (1842—1908), հասարակական գործիչ։

ՊԵՆԿԼՅԱՆ, Սերովբէ (1834—1900), դերասան, հայ օպերետային թատրոնի հիմնադիրներից։